12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վտանգավոր է ասել, թե խայտառակ գնաճ է

«Միջին գնաճը 0.8 տոկոս է եղել: Իհարկե, կան որոշակի ապրանքների գծով թանկացումներ, և չենք կարող չասել, որ այդտեղ թանկացումներ կան: Մենք երբեք չենք ասել, որ այս կամ այն ապրանքը չի թանկացել: Դա հրապարակային է, ԱՎԾ-ն էլ մշտապես հրապարակում է տվյալները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով գնաճից: «Մենք այլ բան ենք ասում, տեսեք՝ 1 կամ 2 ապրանքատեսակ վերցնել և հայտարարություններ անել, որ խայտառակ գնաճ է, ճիշտ չէ»,-հավելեց նախարարը: 

Ըստ նրա՝ չի գտնվի մի մասնագետ, ով կասի, որ 1 կամ 2 ապրանքի թանկացման վրա դատողություն անելը ճիշտ է, այդ պատճառով էլ վերցվում է ամբողջական զամբյուղը: «Ես ինքս էլ սպառող եմ, իմ հոգեբանությունն ասեմ: Երբ գնում եմ խանութ, իմ ընտանիքների կարիքների համար հոգեբանություն եմ անում, իմ աչքին առաջինն ընկնում է այն ապրանքատեսակը, որը պարբերաբար սպառում եմ, և որի գինը փոխվել է: Ընդ որում, երբ գինը նվազում է, ես դա չեմ նկատում, երբ բարձրանում է, ինձ մոտ ակնհյատ բացասական դրսևորում է լինելու: Սա է սպառողի հոգեբանությունը: 

Մենք ասում ենք, որ վտանգավոր է վերցնել մեկ ապրանքի թանկացումն ու ասել, որ խայտառակ գնաճ է»,-բացատրեց նա:

Բացի այդ Վարդան Արամյանի խոսքով՝ բացասական ազդակներ հաղորդելով էլ պետք է մտածել, թե ինչպիսի միջավայր ենք ստեղծում մեր հանրության համար, քանի որ սպասումները շատ կարևոր են: Դիտարկմանը, թե տնտեսագետների կողմից մշտապես ասվում է, որ մոնոպոլիաների պատճառով է նաև նմանատիպ գնաճը, նա արձագանքեց. «Ցանկացած թեզ պետք է ապացուցվի թվային դաշտով և վերլուծությամբ, որովհետև եթե մենք ասում ենք, որ մսի շուկայում գները բարձրացել են, և  դա մոնոպոլիայի արդյունք է, դա թվերով պետք է ապացուցվի: Ես ինքս տնտեսագետ եմ և իմ հիպոթեզն ունեմ, որը դեռևս ապացուցված չէ թվերով:

Մենք 2015-2016 թթ. ունեցել ենք նաև տրանֆերների կրճատում, դրանք հիմնականում նաև գյուղական համայնքներ են գնում, և քանի որ գյուղական համայնքների եկամուտների մեծ մասը սահամանափակ են տրանսֆերների կրճատմանը զուգահեռ, ակնհայտ է՝ իր վարքագիծն այն է լինում, որ որևէ տեղից եկամուտներ գեներացնի: Չի բացառվում, որ մեր գյուղացիներն անասուններ են մորթել, իրացրել, որպեսզի համապատասխան եկամուտ ստեղծեն: Այդ պարագայում ապագա տարիներին դրա արտացոլանքը մենք պետք է տեսնեինք, որովհետև առաջարկը կրճատվել է: Սա հիպոթեզ է, նորից եմ կրկնում:

Չի բացառվում, որ անասունների որոշակի տեսակներ արտահանվում են:

Մենք իրականում միշտ ցանկացած երևույթի մեջ միշտ վատն ենք տեսնում, բայց մյուս կողմն էլ նայենք. չէ՞ որ այդ մսերի ստեղծման սեփականատերերը գյուղացիներն են, ու գների բարձրացումն ապագա տարիներին օգնելու է նրանց, որպեսզի ունենան լրացուցիչ եկամուտներ: Այսպիսին է տնտեսությունը»,-ներկայացրեց Վարդան Արամյանը:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ