28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Պետությո՛ւն, փողը տո՛ւր, հետո քո աշխատողի հետ հարցդ լուծի»

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու օրենքի նախագծիը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց՝ օրենքի հիմքն այն է, որ եթե հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով վնաս է եղել, ապա վնասը հատուցվում են ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:

«Եթե դու անում ես վարչարարություն, որով 3-րդ անձին վնաս ես պատճատում, ապա այդ վնասը հաստատվում է իրավական ակտով, ապա փոխհատուցման սկզբնական աղբյուր դիտվում է տվյալ մարմնի խրախուսման և զարգացման ֆոնդը: Եթե անում ես լավ վարչարարություն, պետք է միջոցներ լինի, որ լավ վարչարարության համար խրախուսում տաս, իսկ եթե խնդիրը եղել է վարչարարության մեջ, բնական է, որ առաջին հերթին պետք է քո պարգևատրումներն առաջնային ֆինանսավորման աղբյուր դիտվեն»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Երբ որ տվյալ անձն արդարացի ակտ է նեկայացնում, այսինքն, եթե ակտը ճիշտ չի կայացվել, ինչո՞ւ պետք է խրախուսում ստացողը չփոհատուցի վնասը: Այսինքն՝ առաջարկում եմ, որ ոչ թե համակարգը վնասի, այլ խրախուսում ստացողը: Եթե ինքը հասկանա, որ անհատական պատասխանատվության է ենթարակվում, ապա մի քիչ երկար կմտածի:

Իսկ երբ գիտի, որ պատասխան է տալու խրախուսման ֆոնդը, ասում է՝ թող պատասխան տա, ի՞նչ կա ինձ համար: Եթե անհատական պատասխանատվություն լինի, ապա այլ է, ու պատվերով ակտ չի լինի»,- շարունակեց Սերգեյ Բագրատյանը:

Վարդան Արամյանն ասաց, թե առաջարկված մեխանիզմը գործում է, գործող օրենսդրության շրջանակում դրված է նաև որոշակի բալանսի սկզբունքը: «Եթե կլինի այնպիսի իրավիճակ, օրինակ, որ 2-3 տեսուչով գնացել են ու ակտ են գրել, և հետագայում դատարանի որոշմամբ այդ ակտը ոչ իրավաչափ է ճանաչվել, տնտեսավորղ սուբյեկտն էլ պահանջում է հատուցել պատճառված վնասը, կլինեն հետևյալ գործողությունները: Ենթադրենք՝ ասում է, որ չհաշված հարկերը նաև 20 մլն վնաս են պատճառել, հիմա այս 20 մլնի փոխհատուցումը պետք է դիտարկվի տվյալ մարմնի պարգևատրման ֆոնդը, որովհետև տվյալ ֆոնդն աշխատակիցնեիր լավ վարչարարության արդյունքում է ձևավորվում:

Հետագայում մարմինը, եթե ցանկանում է այդ միջոցները վերադարձնել,  ապա ռեգրես հայցով մտնում է: Այսինքն՝ մարմին, եթե դու գնում ես ռեգրես հայցով վերկանագնում, ապա դա քո նպատակային ֆոնդը կգա»,- պատասխանեց Վարդան Արմայանը: ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան էլ խոսեց ու համաձայնեց նախարարի տեսակետի հետ.«Այո՛, պետություն փողը տուր, հետո քո աշխատողի հետ հարցդ լուծի»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նախագիծը դրվեց քվեարկության և դրական եզարակացությամբ մտավ ԱԺ արտահերթ լիագումար նիստի օրակարգ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ