27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արդվեցիները դեմ են իրենց համայնքին կից հանքավայրի շահագործմանը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները խիստ դեմ են իրենց համայնքին կից գտնվող հանքավայրի շահագործմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ Արդվիի հանքավայրի գործարկման» նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը:
Վերջինս տեղեկացրեց՝ Արդվի համայնքում կանցկացվի «Հայկական Ամանորը Արդվիում» տոկակատարությունը, որը կարող է նաև խթանել զբոսաշրջությունը։

«Ջրային պաշարների, հողի եւ օդի ցանկացած աղտոտում կարող է ուղղակիորեն եւ չափազանց բացասաբար ազդել գյուղի վրա եւ նրա բնակիչների համար անմիջական սպառնալիք դառնալ»,- ասաց նկարիչը՝ նշելով՝ հանքի շահագործումը գյուղացիներին կխանգարի բոլոր ասպեկտներով։

Արմեն Վահրամյանը շեշտեց՝ 150 հա հողը, որը նախատեսել են տրամադրել հանքավայրի շահագործմանը, տեղացիներն օգտագործում են որպես որոտավայր, իսկ եթե հանքի շահագործի, գյուղացիները կտուժեն նաև այդ հարցում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ