27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուս պաշտոնյաները ծաղրում են Հայաստանը

՛՛Բաց հասարակության հիմնադրամներ՛՛ Լարիսա Մինասյանը կարծում է, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստանի շուրջ ու նրա ներսում գործընթացները բավական արագ են զարգանում: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները՛՛ թեմայով քննարկմանը:

՛՛Ունենք այն, ինչ ունենք: Ունենք հետվիլնյուսյան բավական արագ զարգացող Հայաստան՝ դեպի այն ուղղությունը, որի վերջակետը բավական ահասկանալի է: Մեր իրավիճակն ավելի դժվար է գնահատել ու նկարագրել և այն հարուստ է սխալ գնահատկաններով՛՛,-նշեց Մինասյանը:

՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ երբ յուրաքանչյուր ընտրություններին իրենք ԵՄ-ի գործընկերներին ասում էին, որ կեղծիքներ են եղել, մի պատասխան էր հնչում.

՛՛Երբ խոսել ենք կեղծիքների մասին, դրսից ասել են, որ գիտեն, որ խնդիրներ կան, սակայն ընտրական բերափոխումների արդյունքում այդ խնդիրները կլուծվեն՛՛՛,-Բարսեղյանը սա որակում է ՛՛նենգ վերաբերմունք՛՛:

՛՛Նրանք պիտի որ տեղյակ լինեին, որ իշխանությունը Հայաստանում հանրությունից չէ: Իսկ սեպտեմբերի երեքի երեկոյան իմացան, որ անհնար է այսպիսի պաշտոնյաների հետ լուրջ խոսակցություն ունենալ: Պարզապես խաչ քաշվեց այն չորս տարվա աշխատանքի վրա, որ նախքան այդ տարվել էր ԵՄ-ի հետ: Վիլնյուսն էլ այս երեք ամիսների գագաթնակետն էր՛՛:

Ըստ Բարսեղյանի՝ սեպտեմբերի երեքը և Վիլնյուսը ցույց տվեցին, որ Հայաստանը սաստիկ թուլացած երկիր է՝ իմունային համակարգից թուլացած:  ՛՛Կարելի է օձիքից բռնել ու ինչ ուզեն անել՛՛: Նրա գնահատմամբ՝ ռուսական պաշտանյաները ծաղրում են Հայաստանը, երբ ասում են, որ Հայաստանն այնքան արագ է գնում Մաքսային միություն, որ չեն կարողանում հասցնել նրա հետևից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ