07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Արթիկ – Ալագյազ, Վանաձոր –  Դիլիջան և Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև թունել բուք և անբավարար տեսանելիություն է:

Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ