«Խի՞ պիտի ՀԷՑ-ին ծախեն, կամ խի՞ պիտի հարկվեն, առհասարակ»
Այլընտրանքային էներգետիկայի «բարեփոխումների» գալիք փաթեթում, բացի Գազպրոմածին երաշխիքներից, նաև շատ հստակ մեխանիզմ կա, որը կպահպանի ՀԷՑ-ի մենաշնորհը ու կզրկի Հայաստանը էներգո-անակախության հեռանկարից: Նոր նախագծով ֆիզանձանց արգելվում է 150 կիլովատանոց կայանից ավել կայան դնել: Դա պատճառաբանվում է նրանով, որ ֆիզանձանց անհատական օգտագործման համար ավել պետք էլ չի: Իսկ եթե այդ հիմնավորումը հերիք չէ, այդ ոլորտի փոխնախարարը դիմում է ձեր ողջախոհությանը, պնդելով, որ անարդար կլինի, եթե ֆիզանձն ու իրավաբանական անձը նույն պայմաններով ծախեն իրենց էներգիան ՀԷՑ-ին, հաշվի առնելով, որ մեկը հարկվում է, իսկ մյուսը՝ ոչ:
Հիմա հարց ա առաջանում. խի՞ պիտի ՀԷՑ-ին ծախեն, կամ խի՞ պիտի հարկվեն, առհասարակ: Ես, երբ որ մեր երկրի հողն եմ օգտագործում, դրա համար առնվազն գույքահարկ եմ տալիս բյուջե, որ բյուջեից ՀՀ ԶՈւ-ն ու Ոստիկանությունը երաշխավորեն, որ էդ հողը իմը կմնա: Երբ ՀՀ-ում փող եմ աշխատում, եկամտահարկ եմ տալիս, քանի որ չէի աշխատի այդ փողը, եթե բյուջեից ասֆալտ, դպրոց, հիվանդանոց ու կանալիզացիա չսարքեն: Երբ որ երկրի հումքն եմ հանում, դրա համար էլ եմ հավելյալ հարկ տալիս եկամտահարկից բացի, ու կապ չունի մոլիբդեն ա, թե ջուր եմ վերցնում: Մեր ընդհանուր բարիքներից օգտվելիս ես հարկ եմ տալիս, որ մեր ընդհանուրը մնա ու լինի ենթակառուցվածք, որը կօգնի ինձ շահագործել ընդհանուր բարիքները:
Արևը Հայաստանի բնակչության սեփականությունը չէ։ Ավելին, արևը շահագործելու համար ինձ ոչ ասֆալտ ա պետք, ոչ բարձրավոլտ գիծ, ոչ էլ ՀԷՑ: Ինչ էլ պետք լինի, ես կարող եմ ինքս սարքել: Ու իմ տանը սարքել եմ, իմ փողով: Բայց ունեմ ավելցուկ ու ուզում եմ հարևանիս ծախեմ: Ես մարտկոց առնեմ, ես իմ ձեռով գիծ քաշեմ ու հարևանիս վրա խուրդեմ ավելցուկս, ընդ որում, ոչ թե նախարարության սահմանած աբսուրդ 23 դրամ սակագնով, այլ մեր մեջ պայմանավորված գնով՝ դա կարա լինի 40 դրամ կիլովատի համար (որը մեկ ա ՀԷՑ-ից էժան է), կամ ասենք երկու հատ հավի ձվի դիմաց: Խի՞ պիտի ես ՀԷՑ-ին ծախեմ, ՀԷՑ-ն էլ, մեջը տոկոս մտնելով, իմ հարևանին ծախի: Վերջի վերջո, եթե հակառակորդը ուզենա մեզ զրկի էներգիայից կարող է խփել մեկ ՀԷՑ-ին, բայց եթե ամբողջ Հայաստանով մեկ մարդիկ իրանց հարևաններով հազարվոր նանո-ՀԷՑ-եր ստեղծեն նման վնաս տալը արդեն անհնար կլինի:
Թեպետ այդ դեպքում անհնար կլինի նաև էներգակիրների ոլորտում միլիոններ դիզել՝ պաշտոնական դիրք չարաշահելով: Անհնար կլինի, գազ գողանալով, լավ բիզնեսմեն ձևանալ: Անհնար կլինի, այլ պետությանը ռազմավարական կարևորագույն օբյեկտը հանձնելով և ընդմիշտ հպատակվելով, գեներալ նահանգապետի կայֆերով ապրել: Տես, ասեցի ու հասկացա, թե ինչու չի կարելի հարկերից ազատել արևը… Որովհետև, երբ ահաբեկիչը հերոս է, արևն էլ ընդհանուր չի, այլ Գազպրոմիննա, իսկ Գազպրոմը տեր ունի:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից