ՎՊ զեկույցը՝ վերջին անգամ ԱԺ-ում
Վերջին անգամ ԱԺ ներկայացվեց ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության համաձայն 2018 ապրիլից ՎՊ-ն դառնում է Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ նախատեսված վերհսկողության փոխարեն հաշվեքննություն կներկայացնի:
Ըստ այդմ էլ՝ Յոլյանը նշեց, որ ՎՊ տարեկան ծրագիրը ԱԺ ներկայացվում է վերջին անգամ, քանի նոր Սահմանդրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները: ՎՊ նախագահը նշեց, որ 2018թ-ի նախագծում ընտրել են մի քանի առանձին ոլորտներ, որտեղ համալիր ուսումնասիրություն են նախատեսում: «Համալիր ուսումնասիրությունը հանրությանը և օրենսդիր մարմնին հնարավորություն կտա օրինականության և արդյունավետության մասին տեղեկություն, անկախ նրանից, այն իրակացվել կամ իրականացվելու է միջազգային դրամաշնորհների, թե պետբյուջեից: Նման մոտեցումն ավելի համակարգային կլինի և արդյունքում բոլոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ ունենալով համապարփակ պատկեր»,-ասաց նա: Ըստ Լևոն Յոլյանի՝ 18թ-ի տարեկան ծրագրի նախագծում ՎՊ խորհրդի բոլոր անդամնեի առաջակությունների հիման վրա ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էնեգետիկայի նախարարությունը, ԱԻՆ-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Կառավարության առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը, դատարանը և անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերը: «Թեմաներն ընտրելիս հաշվի ենք առել վերահսկողության ժամանակագրությունը, ծավալներն ու ռիսկերը»,-ասաց նա: Յոլյանը նշեց, թե կքննարկվի նաև ՎՊ-ի մասին օրենքի նախագիծը և պարզ կլինի ինչ նոր գործիքներ է կիրառելու, և նպատակ հետապնդելու հաշվեքննության համար: Լևոն Յոլյանին հարցով դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը. «Ինչպես ասացիք 2018 ապրիլից ՎՊ-ն դառնում է Հաշվեքննիչ պալատ, որն էլ հաշվեքննություն է կատարելու այս նախարարություններում: Այս պահի դրությամբ ինչ տեսակի հաշվեքննություն եք դիտարկում»,-հարցրեց նա: ՎՊ նախագահն ասաց, որ հստակ պլանվորում չկա: ՎՊ-ի համար վերհսկողությունը երեք տեսակի էր՝ ֆինանսական, համապատասխանության և կատարողական: «Դա կորոշենք ապրիլինի 9-ին, մինչ այդ գործող օրենքով կշարժվենք»,-ասաց նա: