28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի. վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե երբ նշանակվեց վարչապետ Կարապետյանը՝ հայտարարել էր, որ ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է և հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այժմ: Բացի այդ նա նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, քանի որ եղած ռեսուրսները քիչ են, և միակ ճանապարհը տնտեսության ապամոնոպոլիզացումն է: Կարեն Կարապետյանը դժգոհեց, որ այս հարցին բազմիցս պատասխանել է: «Ճիշտ է , գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական աճի այլ հաշվետվության ձև չունի, ինչ կա, դա :

Ըստ նրա, այս տարվա 10 ամիսների ցուցանիշներով 7,1% տնտեսական աճ կա, նաև արտահանման աճ և տարվա վերջին շատ ավելի մեծ աճ կլինի: Ինչ վերաբերում է մոնոպոլիային, ապա վարչապետը նշեց, թե երկու տեսակ է մոնոպոլիան, մեկը բնական, որը սակագներով է կարգավորվում, մյուսը՝ դասական իմաստով որպես այդպիսին մոնոպոլիա չկա, ուղղակի կան շուկաներ, որտեղ գերիշխող խաղացողներ կան: Վարչապետն առաջարկեց, թե բոլոր այն շուկաներում, որտեղ գերիշխող խաղաղցող կա, կարող է պատգամավորը դիմել հարկային և տեսնել, թե ինչպես են մեկ տարում այդ խաղացողները ու ծավալները փոխվում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ