28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»

Խորհրդարանն սկսել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը:  Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ իրենց նպատակն է ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության հիմնական բջի, պաշտպանությունը, ձևավորել կանխագելման և բռնության ենթարկվածների պաշտպանության իրավական կառուցակարգերը և նպաստել ընտանիքում համերաշխության վերկանգնմանը և վերականագնել տարբեր կառույցների գործողությունները:

Ըստ Վիգեն Քոչարյանի՝ օրենքը երեք նպատակ է հետապնդում՝ ընտանիքում բռնության կանխարգելումը՝ նախազգուշացման տեսքով, բռնության պատճառով անձանց իրավունքների պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք ծառայեն այդ նպատակին, հստակեցվում է ընտանեկան բռնության հասկացությունը: «Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ