06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա ինչ է․․․ոնց որ տուրիստ լինեմ, մարդ էլ տուրիստի նման գա ու գնա. փոխգնդապետ

«Պատիվ ունեցա ճանապարհ գնալ մի մարդու հետ, ով իր կյանքի 18 տարիներն անցկացրել է զինվորական ծառայություն իրականացնելով։ Առիթ ու հնարավորություն ունեցա զրուցել այն մարդու  հետ, ով մասնակիցն է եղել ապրիլյան թեժ գործողություններին՝անառիկ պահելով պաշտպանական իր դիրքը, բայց ով համեստորեն լռում էր այդ մասին։

Վերջերս նպատակային այցով գտնվում էինք Մարտակերտի զորամասում։ <<Քաղցրավենիք Զինվորին>> ակցիայի ողջ ճանապարհային ընթացքը ուղեկցեց  փոխգնդապետ Մանուկ Պողոսյանը, ով անհագ կարոտով սպասում էր, թե երբ է հասնելու իր հարազատ տարածքներին՝դիրքեր, և զինակից ընկերներին»,-Henaran.am-ին պատմում է ակցիայի հեղիանակ ու կազմակերպիչ Անի Ենգիբարյանը։

Փոխգնդապետ Պողոսյան Մանուկը 2000թ ավարտելով Արագածոտնի մարզի Մելիք գյուղի միջնակարգ դպրոցը՝ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝մոտոհրաձգային մասնագիտացմամբ։

2004թ հունիսի 25-ին ուսանելուց հետո անմիջապես տեղափոխվում է ԼՂ Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամաս՝ որպես դասակի հրամանատար։ Գերազանց իրականացնելով իր ծառայությունը՝ Մանուկ Պողոսյանը ստանձնում է  գումարտակի շտաբի պետի պաշտոնը՝դառնալով 9-րդ պաշտպանական գումարտակի հրամանատար։

2016թ ամրիլյան պատերազմի ժամանակ ամուր է պահում Միշ 930․9 բարձունքը՝իր զինվորների հետ միասին պայքար մղելով թշնամու դեմ։

2016թ հունիսին փոխգնդապետ Պողոսյանը  տեղափոխվում է Ջաբրահիլ՝իրականացնելով իր հայրենանվեր գործունեությունը ռազմական ոլորտում։

2017թ մայիսին ծառայության է անցնում Երևանի Թիկունքի զորամասում՝ստանձնելով իրային և պարենային գույքի առբերման ստորաբաժանումի հրամանատարի պաշտոնը։

Հայրենասեր մարդու կերպարը միշտ կարող ես տեսնել նրա աչքերում և գործերում։

«Այդ  ողջ ճանապարհին փոխգնդապետը պատմում էր այն բոլոր հերոսների կատարած գործողությունների մասին, ովքեր ապրիլյան հերոսամարտի ժամանակ անգնահատելի նվիրումով գործել են՝առանց մտածելու սեփական կյանքի արժեքի ու կարևորության մասին։

Փոխգնդապետ Պողոսյանը մեծ ոգևորվածությամբ էր պատմում իր ծառայության 18 տարիների ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերից, որոնք այսօր մնացել են հիշադարանում։

 Փոխգնդապետի համար զինվորն այն մարդն է, ում հետ կարելի է ընկերանալ, բայց ցույց տալ այն սահմանները, որով նա պետք է զգոնություն ցուցաբերի իր քայլերի և գործողությունների հանդեպ։

Կան բաներ, որ բառերով չես կարող  արտահայտել, դա միայն զգում ես, դրա  հանդեպ լուռ խոնարհում ունես։ Փոխգնդապետի հայացքը միշտ խոնարհվում էր, երբ խոսում էինք  քառօրյա իրադարձություններից։ Հասկանալի էր․․․․

Անցնելով առաջնագծի խրամատներով՝ փոխգնդապետ Պողոսյանը կարոտով շրջում էր և զննում ամեն մի անկյուն։ Նա իր հարազատ  տարածքում էր, որտեղ անցկացրել էր իր ողջ ժամանակը, որտեղ կերտել էր մի պատմություն՝հարուստ իրադարձություններով և հիշողություններով։

<<Սա ինչ է․․․ոնց որ  տուրիստ լինեմ․․․մարդ էլ տուրիստի նման  գա  ու գնա․․․․>>,- անընդհատ բարձրաձայնում էր փոխգնդապետը։   Փոխգնդապետ Պողոսյանի համար հայրենի սահմանը այնքան հարազատ է ու կարևոր, որ այնտեղ պետք է պարզապես ապրել, ոչ թե այցելել։

Վերադառնում էինք  դիրքերից ,, գնում էինք  Արցախից․․․բայց մի խոստմամբ՝միշտ ետ ենք գալու ու ոչ թե  տուրիստ, ոչ թե սովորական դիտորդ և այցելու, այլ գործ անող մեկը, ով երբեք չի կտրվի իր բնակատեղից, իր զինվորից ու իր զենքից»,-պատմում է Անին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ