17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Ինձ համար մեծ պատիվ է Ժիրայր Սեֆիլյանի հետ դատվելը». ազատազրկվել է Արթուր Մովսիսյանը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով անցնող Արթուր Մովսիսյանը դատապարտվել է  3 տարվա ազատազրկման։

Նա կալանավորվել էր 2016 թվականի նոյեմբերին : Մոսկվայում կալանավորված Արութ Մովսիսյանը 6 ամիս հետո  տեղափոխվեց  Երևան:

Արթուր Մովսիսյանի շահերի պաշտպան  Արայիկ Պապիկյանը Henaran.am-ի հետ զրույցում հայնեց զրույցում, որ  իր պաշտպանյալը այս գործի հետ որեւէ առնչություն չունի․ « Սա քաղաքական պատվեր է, քանի որ իմ պաշտպանյալը Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի հանդիպել, թեև գիտեր, որ Ժիրայր Սեֆիլյանը ազգի հերոս է։ Եվ իր պաշտպանական ճառի մեջ էլ նշեց՝ եթե այս պայմաններում էլ պիտի դատվեմ, ինձ համար մեծ պատիվ է Ժիրայր Սեֆիլյանի հետ դատվելը»։

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Արթուր Մովսիսյանը դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ նման որոշման էր սպասում, քանի որ այլ հույս չի ունեցել դատարանից։

Նշենք, որ մեղադրողը պահանջել էր Արթուր Մովսիսյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ