Տրանսպորտի և կապի նախարարությունում իրերն են հավաքում. Հրապարակ

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղափոխվում է նոր շենք։ Այժմ նախարարությունում իրերն են հավաքում։
Բայց նոր շենք կտեղափոխվի ոչ ամբողջ անձնակազմը՝ որոշ ՊՈԱԿ-ներ եւ բաժիններ կմնան հին շենքում, քանի որ նորում այդքան տեղ չկա։ Նոր շենքը կառավարության սպիտակ նորակառույցում է՝ ԱԳՆ-ի, արդարադատության նախարարությանը հարեւան մասնաշենքերից մեկում, որը կառուցվել է հենց այս նախարարության համար՝ դատախազության հարեւանությամբ։
Նշենք, որ նորակառույց այս համալիրում, բացի ԱԳՆ-ից եւ արդարադատության նախարարությունից, տեղակայված են նաեւ սփյուռքի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: