27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիմա բիզնեսմենը ո՞նց պլանավորի, եթե անընդհատ փոխվում է»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին անհանգստացնում է, որ գործարարներին առնչվող օրենքներում, այդ թվում և «Հարկային օրենսգրքում» արդեն որերորդ անգամ փոփոխություններ են կատարվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց.  «Բիզնեսի, տնտեսվարողների համար մի երկարատև ժամանակ խաղի հստակ կանոններ պիտի սահմանվեն, այսինքն՝ այնպիսի կանոններ, որոնք չեն փոխվելու, և քանի որ բիզնեսմենը  ծրագրում է  իր իր բիզնեսի կարգավորումը, իմանա հիմնական ռիսկերը, որովհետև եթե չեմ սխալվում, օրինակ՝ «Ավելացրած արժեքի հարկի» մասին օրենքում մի քանի հարյուր փոփոխություն է եղել միայն վերջին 2 տարվա ընթացքում: Հիմա բիզնեսմենը ո՞նց պլանավորի, եթե անընդհատ փոխվում է»:

Նա հավելեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Հարկային օրենսգիրքը» փոխելու առաջարկներ է ներկայացրել:  

ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ շրջանառության հարկի փոփոխությունները կարող են կործանարար լինել ՓՄՁ-ների համար: Նրա համար խնդրահարույց են նաև եկամտային հարկի հետ կապված փոփոխությունները. «Մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցողների համար հարկը 24.4 իջեցրել են 23 տոկոսի, բայց 150 հազարից մինչև 2 մլն ստացողների համար 26 տոկոսից դարձրել են 28 տոկոս: Հիմա նախաձեռնել եմ, որ գոնե թողնեն նույնը՝ 26 տոկոս, որովհետև իրոք խնդիրներ են առաջանալու»,- շարունակեց պատգամավորը:

Մելքումյանը նշեց, որ և՛ կառավարությունը, և՛ պատգամավորը մի շարք փոփոխություններով են հանդես եկել: Նա շեշտեց, որ կարևորագույն խնդիրը բխում է նրանից, որ պետության ներկա ժամանակահատվածում սպասված տնտեսական աճն այնքան չի եղել, որ ունենանք այնպիսի ծավալի հարկային մուտքեր, որ կարողանանք վերարտադրել մեր տնտեսությունը:

«Տնտեսական աճը շատ քիչ է, ասում են, որ 60 կամ 70 միլիարդ ավել ենք հավաքել, քան նախորդ տարի, իսկ հաշվե՞լ ենք, թե գնաճն ինչքան է եղել: Հարկերի հավաքումը մի քանի բազա ունի. առաջին՝ տնտեսական աճ, երկրորդ՝ հարկման բազայի ընդլայնում, այսինքն՝ պայքար ստվերային տնտեսության դեմ, ստվերը կրճատվում է, հարկեր են գալիս, երրորդը՝ գնաճը, դրա համար է, որ մեկ-մեկ ասում են, թե գնաճը շատ ցածր է: Եթե բնակչությունը չի օգտվում ապրանքներից, որտեղի՞ց գնաճ լինի: Հիմա առաջարկել ենք, որ 480 անուն ապրանքով գնաճ չհաշվեն, այլ սպառողական զամբյուղի ապրանքներով գնաճ սահմանի կառավարությունը, քանի որ ԵԱՏՄ նոր կարգավորումների շնորհիվ էլ ապրանքների գինը կբարձրանա, ու հունվարի 1-ց հետո լուրջ խնդիր կունենանք»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ