20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետերի հանդիպման ժամանակ ձեռք բերվեց համաձայնություն, որով սահմանվեց՝ ՀՀ ներկրվող բնական գազի գինը մնում է անփոփոխ, այս համաձայնագիրն ամրագրվում է այս փոփոխությամբ: «Մինչև 2018 թվականի ավարտը այս փոփոխությամբ ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,-պարզաբանեց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մի շարք սպառողների, համայքների համար տրվել էր դեֆերեցված մոտեցում, հարցրեց՝ հաջորդ տարի ինչ-որ քայլեր պիտի կատարվեն, որ դա նույնը մնա: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ոչ: Վարչապետը ներկայացրեց, որ հետևաբար վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ համայնքներին տրվում են արտոնություններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ