28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Նոր Քիսինջերը՛՛ կտապալվի

Վաղը` դեկտեմբերի 12-ին, Երեւանում տեղի կունենա “Սեւծովյան տնտեսական համագործակցություն”  կազմակերպության նիստը, որի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հայ քաղաքագետներից շատերը գտնում են, որ այս այցն ընդամենը թուրքական հմուտ դիվանագետի նախապատրաստած շոուն է, որին պետք չէ կարեւորություն տալ, քանի որ այն ՛՛ռեալ պօլիտից՛՛-ի առումով ՛՛0՛՛-ական արդյունք կունենա: Կարճ ասած՝ որքան էլ ամերիկացիները Ահմեդ Դավութօղլուին հռչակեն ՛՛Նոր Քիսինջեր՛՛, թուրքական դիվանագիտության ՛՛բստրած՛՛ հնարքները հնացած են եւ ոչ արդյունավետ:

Մինչդեռ թուրքական կողմն ամեն կերպ փորձում է խաղարկել շոուի մեկնարկը՝ լրատվական աղբյուրներով: Թուրքական “Աքշամ” պարբերականը գրել է, որ Անկարան արտգործնախարար Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել եւ հրաժարվել շրջակա յոթ շրջաններից գոնե երկուսից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը:

Սակայն henaran.am-ի դիվանագիտական աղբյուրը փոխանցում է, որ Դավութօղլուի այցի շրջանակներում որեւէ հայտարարություն կամ առաջարկ չի արվի` կապված-հայ թուրքական հարաբերությունների բարելավման կամ գործընթացում որեւէ փոփոխության հետ: Ըստ նրա` այս այցը Թուրքիայի արտգործնախարարի կողմից Ցեղասպանության 100-ամյակից առաջ ցուցադրական բնույթ կկրի:

Հիշեցնենք, 2009-ին հայ-թուրքական արձանագրություններ ստորագրվեցին, երկկողմ այցելություններ եղան այսպես կոչված “ֆուտբոլային դիվանագիության” շրջանակներում, որը նախապես հայտարարվածի համաձայն՝ առանց նախապայմանների էր, սակայն Անկարան հրաժարվեց արձանագրություններից՝ առաջ քաշելով ղարաբաղյան գործընթացի հետ կապված պայմաններ: Մինչ օրս արձանագրությունները առկախված են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ