Ռեստորանի պահակը սպանել է փեսային հենց հարսանիքի ժամանակ
Ուկրաինայում հարսանիքի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել։ 23-ամյա փեսան սպանվել է հենց հարսանիքի ժամանակ։ Նրան սպանել է ռեստորանի պահակը։ Նախ նա դանակահարել է փեսային, ապա տարել իր ծառայողական սենյակ, պահել, որ հյուրերից ոչ ոք չտեսնի։
Հանցագործությունը կատարվել է կեսգիշերից անց, երբ հյուրերի մեծ մասն արդեն գնացել էին կամ հարբած էին։
Փեսան վիճել է 66-ամյա պահակի հետ, վերջինն էլ դանակահարել ու պահել է նրան։ Հարսը փեսային գտել է դեպքից միայն 4 ժամ անց՝ պահակակետում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ նա մահացել է։
20-ամյա այրին ասել է, որ երբ գտել է ամուսնուն, նա դեռ գիտակցության մեջ էր։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։