19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վարչապետ կդառնա Վիգեն Սարգսյանը…»

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ …

Քաղաքական օրակարգի հարցերի հարցը մնում է այն, թե 2018թ. գարնանն ո՞վ է ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Եվ դա բնական է, քանի որ փոփոխված սահմանադրության ուժող երկրի իրական ղեկավարը հանդիսանալու է հենց վարչապետը:

Շատերը հավանական ու անհավանական կանխատեսումներ են կատարում՝ հիմնվելով ինչ-ինչ վերլուծությունների վրա՝ մի մասը բացառելով, որ վարչապետ կդառնա գործող նախագահը, մյուս մասն էլ պնդելով, որ հենց նա է դառնալու խորհրդարանական կառավարման համակարգով Հայաստանի առաջին վարչապետը:

Մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լուծել է այս հարցը, և տարբեր ֆորմատներով ու խողովակներով հստակ ուղերձ է հղել հանրությանը, որ իրենց համար գոնե այս ժամանակահշրջանի համար որպես անվիճելի առաջնորդ ընկալվում և դիտարկվում է բացառապես երկրի գործող նախագահը:

Սակայն սա մեկ այլ հարց է, բոլորովին այլ հարց, թե այդ մասին ինչ է մտածում և ինչ քայլեր է կատարում Հանրապետականների համար անվիճելի առաջնորդը:
Գոնե իմ ներքին պատկերացումներով գործող նախագահը վերջին մի քանի տարիների ընթացքում արել է հնարավորը, որպեսզի իր անձնական իշխանությանը սպառնացող թեկուզև չնչին ուժ կամ անձ գոյություն չունենա կամ մեկուսացվի, որպիսի պայմաններում հնարավոր լինի անցնցում անցումը նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին՝ դեռևս երկար տարիներ վերարտադրվելու և իր անձնական իշխանությունը պահելու հեռանկարով ու հնարավորությունով հանդերձ:

Հետաքրքիր է, թե ինչ է արել Սերժ Սարգսյանը.
1. Փոխել է Սահմանադրությունը,
2. Քաղաքական ասպարեզից լիկվիդացրել և չեզոքացրել է այն երեք հնարավոր անձանց՝ Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին և Սեյրանին Օհանյանին, ովքեր կարող էին և ցանկանում էին հայտ ներկայացնել քաղաքական իշխանությունը ներսից ու դրսից վերցնելու,
3. Ձևավորել է մի այնպիսի կառավարություն, որի ղեկավարի մեկ տարվա գործունեությունն ապացուցեց, որ նա քաղաքական ֆիգուր չէ և պատրաստ էլ չէ քաղաքական իշխանության ղեկը ստանձնելու:
4. Որպես վարչապետի պաշտոնը ստանձնելու և երկիրն առաջիկա տարիների ընթացքում ղեկավարելու համար հղել է մի քանի հավակնոտ ուղերձներ, մասնավորապես՝ հայտարարել է բանակի 2017-2022թթ. զարգացման ծրագրի, 4 միլիոնանոց Հայաստանի տեսլականի, 1 միլիարդանոց ներդրումային փաթեթի հաստատման մասին, այլ հարց, թե դրանք որքանով են իրատեսական և իրականանալի:

Իսկ ս.թ. նոյեմբերի վերջին նախատեսվող Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նա պարտադիր կերպով դասելու է որպես անձնական ձեռքբերում՝ դրա քաղաքական դիվիդենտների հետ միասին՝ մանավանդ, որ այդ փաստն ինքնին դիտարկվելու է որպես Արևմուտքի կողմից Սերժ Սարգսյանին Հայաստանի լեգետիմ ղեկավար ընդունելու և այդ փաստի հետ համակերպվելու ազդակ:

Տարիներ առաջ մի վերլուծություն էի կատարել՝ նշելով, որ երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանով ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանով իր կառավարման առաջին տարիներին կարողանում էր ապահովել պետական իշխանության ներքին հավասարակշռվածությունը, որով, ըստ էության, ապահովվում էր նաեւ պետության ներքին ու արտաքին կայունությունը, հասկանալի էր, որ դրանով առաջին հերթին լուծվում էր պետականության շարունակականության գաղափարի արմատավորումը նորանկախ երկրում:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում նշված բալանսը խախտվեց, և իշխանության ներքին հավասարակշռվածության ծանրության կենտրոնը հայտնվեց միայն ու միայն Սերժ Սարգսյան անձ-պաշտոնյայի ձեռքում:

Իսկ վերջինիս կառավարման ընթացքում, պատկերավոր ասված, մշտապես արծարծվում էր այն հարցը, թե ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանը, այլ կերպ ասած՝ թագաժառանգը, իրավահաջորդը․․․

Սերժ Սարգսյանն իր գործունեությամբ ու գործելակերպով ապացուցեց, որ ինքն է իր Սերժ Սարգսյանը, և թագաժառանգ չկա…

Ճի՞շտ է սա, թե՞ սխալ, թո՛ղ որոշի ժողովուրդը, թո՛ղ միայն ժողովուրդը որոշի․․․

Իսկ Դուք մտածում եք, թե վարչապետ կդառնա Վիգեն Սարգսյանը…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ