24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մի մասն աղմուկ է բարձրացնում, մի մասը չի բարձրացնում…»

«Առաջարկությունը թող ներկայացնեն, բայց չեմ կարծում, որ դրանից կշահեն առաջարկություն ներկայացնողները: Եթե անհրաժեշտություն գտնենք, որ կա ստուգումներ կատարելու, կկատարենք: Բայց այդ ոլորտները ղեկավարողները ՀՀ-ն ու իշխանությունը չեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թույլ կտան «Ծառուկյան» խմբակցությանը ստեղծել հանձնաժողով, որ կուսումնասիրի գազի ոլորտում չարաշահումները: Նաիրա Զոհրաբյանը խոստացել էր, որ այս ոլորտում մի շարք սկանդալային բացահայտումներ կարող է անել հանձնաժողովը:

Ինչ վերաբերում է «Առինջ» մոլի հետ կապված «Ծառուկյան» խմբակցության մոտեցումներին և հարցին, թե հնարավոր է, որ կրկին ստուգումներ անցկացվեն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես դեմ եմ առանձին հարկեր, ինչ-որ բաներ ստուգելուց: Հարկային դաշտը պետք է հավասար լինի բոլորի համար, առանձին մոլերի մասին խոսակցություններ են գնում, դրանք պետք է առանձին չլինեն, օրենքի նկատմամբ բոլորը պետք է լինեն հավասար:

Բոլորի նկատմամբ նույն գործընթացը կատարվում է, մի մասն աղմուկ է բարձրացնում, մի մասը չի բարձրացնում, քաղաքականության մեջ շահերի բախում չի կարող լինել»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ