Գործադրեք այս զորավոր խոսքերը ձեր առօրյա կյանքում եւ արդյունքը շուտով կտեսնեք

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ Հրաշագործ Զորությունը` միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել: Բայց այդպես չէ իրականում: Քանի որ, երբ մի որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ Հոգու Զորությունը ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան` Իմ երկրի վրա եղած ժամանակ: Որքան եղել է` առաքյալներին բանտերից ազատելու, նրանց միջոցով բժշկություն կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ:
Վստահե՛ք Ինձ: Անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ: Եվ արդյունքը շուտով պիտի տեսնեք. և տեսնելով` փառք պիտի տաք Ինձ: Հիշեք և հաճախ ասեք դուք ձեզ. «Ո’չ զորությամբ, ո’չ կարողությամբ, այլ Իմ Հոգով,- ասում է Տերը»:
Գործադրեք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքի մեջ և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունը ապահովված է:
«Աստծո կանչ»-ը` ժողովածուից