Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը
«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը: «Գարծարարությամբ զբաղվելու» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին, և արձանագրել էին որոշակի խնդրներ»,-այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շարունակեց, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա:
«Օրենսդրության համաձայն տեղական իքննակառավարման մարմինների կողմից են թույլտվությունները տրամադրվում, սակայն դրանց տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումերը խիստ պատճառաբանված: Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարաման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկու ամսվա մեջ համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված մեխանիզմներ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ: