18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վարչապետը պատմական շանս ուներ»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոնխագահ Միքայել Մելքումյանը 2018 թ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը այս մեկ տարվա ընթացքում  պատմական շանս ուներ, սակայն չօգտագործեց այն՝  իրավիճակը փոփոխելու, բարելավելու համար: Պատգամավորը նշեց, որ պատմական շանս  է ասում, քանի որ արդեն 2018 թվականից անցնում ենք լրիվ խորհրդարանական համակարգի: «Մենք կշարժվենք առաջ, այն դրույթը, որ կառավարությանն ենք միշտ մեղադրում, կվերանա»,-նկատեց նա: 

Մելքումյանը նշեց՝ դատական համակարգ, ներդրումների ծավալ, բանկային համակարգ, դատական համակարգ, սրանք իրար պաս տալով տանում են աղքատության: «Հարկայինը միայն ֆիսկալ ֆունկցիա է կատարում, ինչը սխալ է: Պետք է կարողանաք քաղաքական նյուխ ունենալ, որ մարդիկ դուրս չգան փողոց, այնպես կառավարեք, որ հետու ստիպված չլինեք մի բան էլ փոխել:

ԿԲ-ն կայացած ինստիտուտ է, բայց Կառավարություն-ԿԲ փոխլրացնող հարաբերություններ չկան: Մենք առաջարկում ենք, որ օրինակ սոցիալական զմաբյուղի գնաճի համար Կառավարությունը պատասխանատու լինի»,ասաց նա:

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ բարձրացրեց ոստիկանության ծասերն ավելացնելու հարցը: Ըստ նրա՝ եթե քաղաքացին երկրում իրեն զգա երկրի տերն, ապա անվտանգության համար պատասխանատու կլինի, որովհետև յուրաքանչյուր ոտնձգություն կընկալի որպես ոտնձգություն իր նկատմամբ, ու այդ դեպքում կարիք չի լինի շատացնելու ոստիկանների քանակը: 

Նա հավելեց, որ իրենք քննադատում են այս բյուջեն, որպեսզի ուղղվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ