28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Զոհրաբյանը՝ վարչապետին. Եթե դուք և ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ շարքային քաղաքացին է զգում

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ունի 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել Կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծին: «Պատճառ առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում, սա անթույլատերի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը»: Երկորդ պատճառը՝ «խայտառակ գնաճ», որն ըստ նրա՝ որևէ կերպ չի զսպվում և կրկնակի և եռակի աղքատացման է տանում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե Կառավարության ներկյացուցիչն ասում է, թե ապրանքատեսակներ կան, որոնց գինը իջել է, մինչդեռ  դրանք տասներորդ նշանակության են: «Օրինակ բոլտուգայկայի գինը իջել է, բայց առաջին սպառման ապրանքների գները կտրուկ աճել՝ կարագ, մսամթերք, նաև հագուստը 15%-ով թանկացել է, և շարքային սպառողին չի կարող հուսադրել, որ բոլտուգայակայի գինը իջել է»,-ասաց նա: Երրորդ պատճառը թվով 5560 աշխատատեղի կրճատումն է:

Չորրոդ պատճառը  կրթության և գիտության ծախսերի կրճատումն է: «Գեղեցիկ նախադասություններ՝ արդյունքում զրո արդյունք»,-ասաց նա: Հինգերորդ պատճառը դեմ քվեարկելու բյուջեի նախագծին դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է: Նա մի շարք համայնքներ թվարկեց և նշեց, թե այս և շատ ուրիշ այլ գյուղերում չկա առաջին դասարան, կամ լավագույն դեպքում կա մեկ աշակերտ: Ըստ Նաիրա Զոհրբյանի՝ դա ոչ այլ ինչ է, քան դեմոգրաֆիկական աղետ: Նաիրա Զոհրաբյանը կրկին մեջբերեց վարչապետի հայտարարություններից մեկը, թե տնտեսական աճը սուբյեկտիվ և անչափելի գործոն է ասելու, թե ով է զգում իր մաշկի վրա, և ով չի զգում: Պատգամավորը շեշտեց, թե այդ աճը չափելի է: «Եթե դուք և ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ շարքային քաղաքացին է զգում, չէիք ասի, որ անչափելի է»,-ասաց նա: Վերջում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունը առաջարկ կներկայացնի, որ ցանկացած վարկ վերցնելուց առաջ մինչև վարկերի հաստատելը նախապես քննարկվեն բոլոր քաղաքական ուժերի հետ և խորհրդարանի թույլտվությունը ստանալուց հետո նոր սկսեն բանակցել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ