28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք պետք է մեր ժողովրդին այսօր ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով

«Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է»,-այսօր խորհրդարանում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ բյուջեն բխում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից, Կառավարության 5-ամյա ծրագրից: «Առնվազն անհասկանալի է, երբ մենք այս բյուջեում փորձում ենք տեսնել բաներ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող լինել: Սիրելինե՛րս, մենք երբեք չենք ասել, որ մի զարկով աղքատությունը պետք է վերանա, որ 18 թ-ին աշխատավարձերը, թոշակները պետք է ավելանան: Մենք ասել ենք, որ 2017 թվականը տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու տարի է, և 18 թ-ից մենք սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում տնտեսական 5 տոկոս աճ ապահովել»:

Շարմազանովն ընդգծեց, որ ԱՊՀ երկրների համեմատությամբ այսօր ՀՀ-ն 8 ամսվա տվյալներով լավագույնն է: Համեմատելու համար՝ նա հայտնեց, որ Ադրբեջանում -0.9-1 տնտեսական աճ է լինելու, ՌԴ-ում՝ -1.8: «Եթե խոսում ենք ցանկություններից, չեմ կարծում, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցանկությունները Ծառուկյան կամ Ելք խմբակցությունների ցանկությունից պակաս են: Մենք էլ ենք ցանկանում, բայց ռեսուրսը, տեսն ասեք»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ բյուջեն իրատեսական է ու կայունացման փաստաթուղթ: Ըստ նրա՝ խնդիրը չէ այս պահին դնել բոլոր ռեսուրսները, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ապա ավելի վատ վիճակի հանգել, այլ երկարաժամկետ ծրագրերի արդյունքում հասնել կայունացման: «ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը տեսանելի ապագայի համար մնալու է անվտանգությունը: Այս բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերն ավելանում են28 միլիարդ դրամով, անվտանգության ոլորտինը՝ 32 միլիարդ դրամով: Հռետորական հարց բոլորին՝ սրանով մենք անվտանգության համակարգը ուժեղացնո՞ւմ ենք, թե՞ չէ: Կարծում եմ՝ պարզ է բոլորիդ՝ այո: Եթե այո, նշանակում է, որ այս բյուջեն բխում է մեր անվտանգության հզորացման տրամաբանությունից»,-հայտարարեց Շարմազանովը:

Շարունակելով նա ասաց. «Մենք պետք է մեր ժողովրդին այսօր ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք: Պետք է հնարավորություն ստեղծենք, որ պայմաններ լինեն այդ ձուկը բռնելու»:

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ ամենաապահով խավը գյուղերում է, հենց այնտեղ էլ ծախսերն ավելացել են:

Եզրափակելով նա ընդգծեց՝ նորմալ է, որ ընդդիմությոնը քննադատում է, իսկ իշխանությունն էլ իր փաստերն է ներկայացնում, որ այս բյուջեն անվտանգության բյուջե է, 2019 թվականից հետո ապահովելու է երկարաժամկետ տնտեսական աճ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ