18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեր դուխը չի հերիքում. Մելքումյանը՝ նախարարին

«Որ ասում եմ՝ մեր դուխը հերիքում է, ոչ, ասեմ՝ ձեր դուխը չի հերիքում, 20 հազար ապրանքատեսակ 12 նիշով բերում է 7 սուբյեկտ Հայաստան»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Մարդիկ, որ տարիներով ապրանքները ներկրում են, ի՞նչ դեմբինգային քաղաքականություն է վարվում, որ շատ մարդկանց դուրս են շպրտում այդ շուկայից, ասում եք՝ դարձնենք ներրումային գրավիչ երկիր, բայց տեղական փողերը պահեք այստեղ նախևառաջ, մտածեք ռեալ շուկաների ազատ մուտքի ու ազատ ելքի մասին, իսկ եթե երկրում չկա կապիտալի ազատ տեղարաժի պայման, կապիտալը գնալու է, կապիտալը վախեցած է»,-շարունակեց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ շուկայի մուտքի ու ելքի հետ կապված համաձայն է՝ կապիտալը, այո, վախենում է ներդրվել այնտեղ, որտեղ կան խաղի կոշտ կանոններ: «Մենք դա շատ լավ գիտակցում ենք, և վարչապետն էլ մի քանի անգամ հայտարարել է, ՊԵԿ նախագահն էլ ասել է, որ եթե կլինեն նման խնդիրներ, եկեք, նայենք, հասկանանք, թե ինչումն է խնդիրը: Բանանի շուկայի հետ կապված՝ խոսք գնաց, հիմա 5-6 ներդրող կա հենց այս ոլորտում: Պետք է իրական պատկերը նայենք»:

Պատգամավորին, սակայն, չբավարարեց նախարարի պատասխանը: «Ձեր կառավարությանը չի հաջողվում ճիշտ մոդել ընտրել, չի հաջողվում մոնոպոլիզացված վիճակը կարողանալ ցրել, ապամոնոպոլացնել, որպեսզի մրցակցության որակ լինի: Ամեն ինչ հասկանալի է, որ մի տարում չի եղել, բայց տնտեսական մոդելի փոփոխության համար քաղաքական որոշումների կայացման ինստիտուտը պետք է փոխել, ձեր ուժը չի հերիքում, փաստ է, որ նախարարներ կան, որ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ»,-ասաց Մելքումյանն ու թերհավատորեն մոտեցավ հայտարարությանը, թե շուկան ազատ է:

«Ցանկացած ապրանքի մուտքը շուկա ազա՞տ է»,-հարցրեց նա:

«Այո, ազատ է»,-կարճ արձագանքեց Արամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ