11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀԱԿ-ը քննարկում է ԲՀԿ-ի առաջարկած փաթեթները

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշելու առաջադրվել նախագահական ընտրություններում, թե ոչ: ՛՛ Մարդն ինքը պետք է որոշի, մենք պետք է պարտադրե՞նք, ի՞նչ է: Ժողովրդավարական նորմերը դա են պարտադրում՛՛,-այսօր լրագրողներին ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Դիտարկելով քաղաքական հնարավոր զարգացումները՝  Խաչատրյանն ասաց, որ տարբեր սցենարներ կարող են լինել: Նույնիսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանն էլ կարող է չառաջադրվել: ՛՛Ես ոգևորված չեմ միասնական թեկնածուի գաղափարով: Ես այն մարդկանցից եմ, ով կողմ է քաղաքական մրցակցությանը: Բայց բոլոր տեսակի սցենարները չի կարելի բացառել: Նույնիսկ, ասեմ ձեզ, որ կարող է Սերժ Սարգսյանն էլ չառաջադրվի՛՛,-նշեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի առաջարկին՝ անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, ապա, ըստ ՀԱԿ անդամի, եթե Սահմանադրությունն աշխատի այնպես, ինչպես որ պետք է աշխատի, ապա և՛ նախագահական, և՛ խորհրդարանական կառավարման համակարգերն էլ կարող են փոխարինել միմյանց ու աշխատել: Կոնկրետ ՀԱԿ-ը՝ Խաչատրյանի խոսքով, այս պահին քննարկում է ԲՀԿ-ի առաջարկած փաթեթները: ՛՛Մենք հարցադրումներ ունենք, որոնք պետք է քննարկվեն ՛՛Բարգավաճի՛՛ առաջարկած փաթեթների շուրջ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ