18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատախազը դատավորի պաշտպան. թեժ կրքեր Անդրիաս Ղուկասյանի դատին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով  դատավարությունը:
Դատական նիստին Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն անդրադարձավ Անդրիաս Ղուկասյանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությանը: Միջնորդության մեջ Անդրիաս Ղուկասյանը ընդգծել էր, որ ինքը Գեղամ Սահակյանի ցուցմունքի վերաբերյալ ցանկանում է ցուցմունք տալ, որի իրավունքն ունի, եթե դատարանը թույլ տա։ 

Պաշտպանը այսօր հայտարարել է, որ դատավորի որոշումն արդարադատության հետ որևէ աղերս չունի և խախտվում է ամբաստանյալի իրավունքը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ևս հանդես է  եկել  հայտարարությամբ և ասել, որ նախորդ նիստին այդ միջնորդությունը նախագահողի կողմից քննության չի առնվել. «Քանի որ միջնորդությունը քննության չի առնվել, ապա պաշտպանական կողմի պնդումներն անհիմն են»։

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշել է , որ անհասկանալի է՝ միջնորդությունը քննության առնվե՞լ է, թե ոչ, սակայն հասկանալի է, որ մեղադրող դատախազը ստանձնել է դատավորին պաշտպանելու գործառույթը։ 

«Ես ոչ ոքի պաշտպանության կարիքը չունեմ»,-հայտարարել է  դատավորը,:

Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանը դատարանին կրկին միջնորդել է, որ  «պարանոյա» հիվանդությամբ տառապող, նախկինում մի քանի անգամ դատված Գեղամ Սահակյանի ցուցմունքների մասով ցուցմունք տա։

Պաշտպանները միացան Անդրիաս Ղուկասյանի միջնորդությանը, դատախազն առարկություն չուներ, իսկ դատարանը բավարարեց միջնորդությունը։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ