19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր պաշտոններում

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե սա տարկետումը վերացնելու օրենք է, սակայն համալիր լուծում է տրվում տարբեր խնդիրների, որոնք կուտակվել են տարիների ընթացքում ու բոլորսի աչքի առաջ: Նա հայտարարեց, որ իրենց նպատակը չէ ամեն գնով տանել ծառայության ու վնասել գիտությանը, այլ սեղմել այն խողովակները, որոնցով բանակից կարողանում են խուսափել: 

Նա կոչ արեց հացադուլ անող երիտասարդներին դադարեցնել այն, որովհետև դա ճիշտ ճանապարհ չէ: Ապա անդրադարձավ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Իսկ ով է քաղաքական գործիչ, ով չի քաղաքական գործիչ, պարոն Փաշինյան, շատ լավ գիտեք, որ դա պաշտոն զբաղեցնելով չէ, շատ մարդիկ կան, որ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, բայց դժվար է նրանց քաղաքական գործիչ անվանել, իսկ Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր պաշտոններում, որը վարել է»,-եզրափակեց Զաքարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ