28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ուռճացված, շոու դարձրած խնդիրն անլուրջ կլինի քննարկել. Մ. Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ևս լսել է տարբեր տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունները. այս մասին նա նշեց այսօր ԱԺ նիստի ժամանակ: Նախքան Եսայանի ելույթը «Ծառուկյան» խմբակցության 8 պատգամավորներ հայտարարում էին, որ սա տեռոր է, ՊԵԿ-ն ու Կառավարությունը սխալ քայլեր են կատարում, ուղղակի տուգանում են քաղաքացիներին, խուզարկում նրանց և այլն:

Եսայանը հայտարարեց՝ ինքն էլ առաջարկել է գրավոր ներկայցանել պահանջները, որպեսզի իրենց խմբակցությունը հնարավորություն ունենա խնդրի ելքեր գտնել: Այդ նույն ժամանակ խորհրդարանում քննարկվում էր բյուջեն, որտեղ եղել է նաև ՊԵԿ նախագահ  Վարդան Հարությունյանը, ում ՀՀԿ-ական պատգամավորը ներկայացրել է առևտրականների պահանջը, վերջինս էլ լրագրողների հետ զրույցում պատասխանել է բոլոր հարցերին, որոնք հնչեցրել են տնտեսվարող սուբյեկտները:

«Քննարկել անհրաժեշտ է, բայց ուռճացված, շոու դարձրած խնդիրն անլուրջ կլինի քննարկել»,-հայտարարեց նա:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հարցը բարձրացնում էին նիստի օրակարգի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ, իսկ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ նրանք կոնակարգ-օրենքն են խախտում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ