01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը ցանկանում է հասկանալ՝ ինչու են պարբերաբար քաղաքացիները բողոքում

Կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ  կառավարության շենքի առջև Երևանի ՛՛Ոսկու շուկայի՛՛ աշխատողների բողոքի ակցիային:

՛՛Նախորդ շաբաթ ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա   էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք  տնտեսվարող սուբյեկտին պատճառվող  անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք:

Բողոքները, որ ստանում ենք  ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական  վիճակից.  հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին,  արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին,  որպեսզի համատեղ ծրագրով  սկսեն այդ  ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից,  որպեսզի նրանք գործ ունենան ստուգման  մեկ գործընթացի հետ, և  մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում: Մենք մեր քաղաքացիներին հրապարակայնորեն տեղյակ կպահենք ստուգման արդյունքներին, բացահայտումներին  ու այն ռիսկերին, որոնք ցավոք սրտի դրսևորվում են` առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ