27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայերի համար ամենացավոտ հարցը գազի սակագինն է. տնտեսագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ մենք իրավունք չունենք չողջունելու Պուտինի այցը Հայաստան՝ հասկանալով, որ դա ապագայում դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա։

Նա նշեց, որ այսօր մեզ համար ամենացավոտ հարցը գազի բարձր սակագինն է:

“Դրական է, որ գազն այսուհետ Հայաստան կիրացվի 189 դոլարով, բայց, այնուամենայնիվ, կա խնդիր, թե սպառողին գազը որքանով է հասնելու”,- ասաց նա` նշելով, որ գազի սպառման դիմաց կուտակված պարտքը կառավարությունը որոշել է փակել` “ՀայՌուսգազարդի” 20 տոկոս բաժնեմասը “Գազպրոմին” վաճառելով։  Սակայն դա, ըստ բանախոսի, իրենց համար լավ ձեւ է, մեզ համար` վատ ձեւ է.

“Նախարարն ասում է՝ դե, պետք է մի ձեւ փակեինք պարտքը, է՜, լավ աշխատեիք, փակեիք”,- նշեց Վ. Բոստանջյանը:

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը` տնտեսագետը նշեց, որ ե՛ւ քանակական, եւ՛ որակական առումով դեռեւս հստակ չէ, թե մեզ ինչ է տալու Մաքսային միությունը:

Բանախոսի կարծիքով` Մաքսայինի նման մեծ միության մեջ հայտնվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ կագավիճակ, որի մասին ամենայն հավանականությամբ առաջիկայում մանրամասն կխոսվի:

“Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է իմպերիայի վերականգմանը: Մենք տասնամյակներ շարունակ գտնվել ենք ազդեցության այդ գոտում: Գերտերությունների շահերի պարագայում, պիտի այնպես մեզ դրսեւորենք, որ հնարավորինս մեղմենք մեզ համար անցանկալի երևույթները”,- ասաց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ