17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է ավելի շատ պատրաստ այդ ֆունկցիան իրականացնելու, Սերժ Սարգսյանը

Մենք պահանջկոտ ենք Կառավարության նկատմամբ, որովհետև մենք ամենաշահագրգռվածն ենք, որ պետական բյուջեն օգտակար լինի ընտրությունների ժամանակ տված խոստումների կատարմանը. Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունն ու ՀՀԿ-ն մեկ միասնական թիմ են:

Պատգամավորն ընդգծեց, որ քաղաքացու սոցիալական վիճակը բարելավման միտում ունի, Կառավարության գործունեության մեջ մեծ առաջընթացն էլ նկատելի է իր համար: <Այս տարի նախաձեռնվել ենք մի շարք քայլեր, որոնք տնտեսվարողների շահերից են բխում, բարելավվել են բիզնեսմենների համար պայմանները>:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս դեպքում հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, թե ինքը նախընտրում է այդ պաշտոնում տեսնել նախագահ Սարգսյանին, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ ապագա վարչապետը պատասխանատվությունների ամբողջ շրջանակով իրավական առումով գրեթե չի զիջելու այսօրվա նախագահին: <Ով այսօրվա գործող անձանց մեջ ավելի արդյունավետ կարող էր դա կատարել, թե ով է ավելի շատ պատրաստ այդ ֆունկցիան իրականացնելու, ով էր պատրաստ այդ ֆունկցիան իրականացնելու: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը: Եթե նա հրաժարվի, արդեն կարող ենք այլ թեկնածուների մասին խոսել>,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ