17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով որ համաձայն է, խնդրեմ՝ թող շարունակի աշխատել, ով՝ ոչ, խնդրեմ՝ դռները բաց են…Արմեն Ամիրյան

«Ես թույլ չե′մ տա, որ 2018 թվականի հուշարձանների վերանորոգման նախահաշիվների, ծավալների, այլ տվյալների մեջ անհամապատասխանություն լինի։ Եթե մրցույթին առնչվող որևէ դետալի մեջ անճշտություն լինի, բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու։ Բոլորի՛դ»,- Արմեն Ամիրյանի այս հորդորն ուղղված էր մշակույթի նախարարությունում աշխատող այն մասնագետներին, որոնք պատասխանատու են պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը նախապատրաստող և վերահսկող ընթացակարգերի համար։ Նախարարը խորհրդակցության ներկաներին նախազգուշացրեց, որ 2018 թվականի հունվարի 15-ին պետք է պատրաստ լինեն հուշարձանների ( ցանկը կա) նորոգման, ամրակայման մրցույթների ամբողջական, լիարժեք փաթեթները՝ վերջնականապես ճշգրտված դետալներով. « Մրցույթը հայտարարելուց հետո որևէ փոփոխություն չի′ արվելու»։ Նախարարն ավելացրեց, որ հասկանում է՝ օբյեկտիվ պատճառներ կարող են լինել փոփոխությունների համար, բայցև ընդգծեց, որ իր ասածը հենց սուբյեկտի′վ պատճառներին է վերաբերում, որոնց, նրա խոսքով, հավաքվածները քաջատեղյակ են։ Աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ եթե նյութերն ի սկզբանե ամբողջական,լիարժեք, փաթեթավորված ներկայացվեն ֆինանսների նախարարություն, 2018թ. սկզբին հնարավոր կլինի հայտարարել համապատասխան մրցույթները, և հետագայում ձգձգումներ չեն լինի։ « Շատ հստակ է պայմանը, հունվարի 15-ին պե′տք է հայտարարվեն այդ մրցույթները»,- ասաց նախարար Ամիրյանը՝ հանձնարարելով մինչև դեկտեմբերի վերջ ամփոփել հուշարձանների նորոգման ու ամրակայման ընթացիկ շինաշխատանքների արդյունքը, ժամանակին չարված կամ վատ աշխատանքի՝ վճարված գումարը հետ պահանջել, շինարարությունն իրականացնող ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում», որպեսզի այդ ընկերությունը հաջորդ մրցույթին չմասնակցի. « Եվ շինարարների հետ պետք է մշտապես աշխատել, աշխատանքները վերահսկել, որպեսզի հետո արդեն ուշ չլինի»։ Նախարարին վրդովեցրել էր նաև այն, որ ձգձգվում է հանձնարարականի կատարումը՝ աշխատել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ, որպեսզի անշարժ գույքի սեփականության վկայականներում, եթե սեփականությունը հուշարձանի պահպանական գոտում է, անպայման նշում արվի այդ մասին.

«Բերեք ինձ առաջին այդպիսի վկայականը, կա՞…»,-նախարարի այս հարցն անպատասխան մնաց ։ «Մենք թիմ ենք և ուզում ենք մեր լավ գործերով հետք թողնել մեր պատմության մեջ։ Սա′ է մեր կարգախոսը, սրանից դուրս ուրիշ որևէ շահ չպետք է լինի։ Ով որ համաձայն է, խնդրեմ՝ թող շարունակի աշխատել, ով՝ ոչ, խնդրեմ՝ դռները բաց են… »։  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ