Կացին ախպերը հունից դուրս եկավ. Ժողովուրդ
Օֆշորային Կայմանյան կղզիներում գրանցված, Արաբական Միացյալ էմիրություններում գործող «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը «քցել է» Հայաստանի իշխանություններին: Ու երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություը հաղորդագրություն է տարածել տեղեկացնելով,
«ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը պետք է իրականացներ Գավառ-Մեղրի երկաթուղու կառուցումը, բայց պարբերաբար խախտել է պայմանագրով սահմանված բոլոր ժամկետներն ու պարտավորություները, ուստի Հայաստանը ջանքեր Է գործադրելու ընկերությունից անկախ շինարարությունն իրականացնելու համար:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն. «ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված եւ վերջնաժամկետները, եւ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը եւ ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ՀՀ կառավարությունը ջանքեր Է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը կնքել էր դեռ 2013 թ հունվարին՝ազդարարելով «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին: Ըստ այդմ, նախատեսված Էր կառուցել 316 կմ երկարությամբ երկաթուղի Գավառ քաղաքի մոտակայքից՝ Սեւանա լճից արեւմուտք ընկած հատվածից մինչեւ Մեղրի, որտեղ եւ այն միանալու Էր ՀՀ-ի առկա կենտրոնական երկաթուղային համակարգին:
«ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ն պարտավորվում է նաեւ իրականացնել անհրաժեշտ շինարարական աշխատանքները՝ծրագրերի ավարտից հետո 30 տարի դրանք շահագործելու պայմանով: 3 միլիաիդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ այդ ծրագրերը, որպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող օղակ, ապահովելու էին Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին: Ասել է, թե «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությանը նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման իրավունքն էր վերապահված, այն երկաթուղու, որի շինարարությունն «առաջիկա ամիսներին» սկսելու մասին դեռ 2008թ. հայտարարել էր Սերժ Սարգսյանը, բայց այդպես էլ քարը քարին չի դրվել:
Ու հիմա, փաստորեն, ՀՀ տրանսպորտի նախարարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությանը մեղադրում է պայմանագիրն ու ձեռք բերված ողջ պարտավորությունները խախտելու մեջ, եւ անուղղակի խաչ են դնում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի վրա: ճիշտ է, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ իրականացնելու ուղղությամբ «ջանքեր գործադրելու» մասին:
Բայց ինքներդ եք հասկանում ջանքեր գործադրելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի, ու ծրագիրը կիրականացվի: Առավել եւս, երբ առայժմ չկա նաեւ որոշակի հստակություն՝ որ ուղղություններով է կառավարությունը ջանքեր գործադրելու, եւ արդյո՞ք արդեն կան շահագրգռված անձինք: Այս տրամաբանությամբ կառավարությունը կարող է տարիներով «ջանքեր գործադրել» եւ այդպես՝ մինչեւ մարդիկ մոռանան ծրագիի մասին:
Ի վերջո, նույն ջանասիրությամբ տեւական ժամանակ իշխանություններն այս ծրագրերն իրականացնելու վերաբերյալ համագործակցում էին նույն «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ, այն էլ՝ բավական ջանասիրությամբ: Բայց տեսանք՝ ինչով վերջացավ համագործակցությունը:
Մի քանի հիշեցում եւս. 2014թ. օգոստոսին պարզ դարձավ որ կառավարության հետ կոնցեսիոն պայմանագիր ստորագրելուց երկու տարի անց «Ռասիա ՖԶԷ»-ն միայն հասցրել է կառավարությանը ներկայացնել նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Հետո 2014թ. դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանի ղեկավարած պատվիրակությունն էր մեկնել Թեհրան, եւ ինչպես նշել էր Առաքելյանը. «Թեհրան կատարած իմ այցի ընթացքում համաձայնագիր է նախաստորագրվել, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչեւ Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար: Իսկ երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել»: Ի դեպ, այս ծրագրում ներգրավվել էր նաեւ Չինաստանը. 2015թ. սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան այցի արդյունքում չինական կողմը սկսել էր ուսումնասիրել, թե որքանո՞վ է հնարավոր ու նպատակահարմար հայ-իրանական երկաթգծի կառուցումը՝չբացառելով իրենց կողմից Ֆինանսավորելու հավանականությունը:
Ընդ որում, չինական կողմն այս ծրագրում ընդգրկվել էր շատ ավելի վաղ 2013թ հունվարին, երբ տեղի ունեցավ երկաթուղային ծրագրերի շնորհանդեսը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին տարածաշրջանային կարեւորության առումով պատմական էր գնահատել կատարվողը:
Ծրագրում ներգրավված Չինաստանի հաղորդակցային ընկերությունը, ընկերության ներկայացուցիչ Հու Բինն ասել էր, թե իրենց համար մեծ պատիվ է ընկերության փորձառությունը ներդնել նաեւ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքի մասը կազմող այս ծրագրերում: Բայց, փաստորեն, որոշ ժամանակ անց նաեւ Չինաստանն էր ետ քաշվել:
Հ Գ. Իսկ մինչ այդ, նկատենք, այս ամենը տարօրինակ է «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը սկզբում բավական մեծ ոգեւորությամբ, ակտիվորեն ներգրավվեց երկաթուղու կառուցման ծրագրին. բայց ինչ-որ պահից ետ քաշվեց ու, փաստորեն. անգործունեության մատնվեց՝ Համենայն դեպս, «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը երեկ չի արձագանքել ՀՀ տրանսպորտի նախարարության հայտարարությանը. չի պարզաբանել պայմանագրի դրույթները խախտելու մասին հնչեցված մեղադրանքներին: Ու հիմա դժվար է ասել միգուցե հիմնավոր են շշուկներն այն մասին, որ երկաթուղու կառուցման ծրագրի բանակցությունների ժամանակ իշխանությունները բաց տեքստով խոսել են «փայ մտնելու» եւ ծրագրի 10 տոկոսով իրենց վաճառելու մասին. եւ սա դուր չի եկել օտարերկրյա ներդրողներին: Թե, այնուամենայնիվ օֆշորային գոտում գոսճցվսւծ ընկերությունն ինքն է չարաշահել հայկական կողմի վստահությանը ստիպելով կառավարությանը դիմել կտրուկ քայլերի:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: