«Ռուզաննան չակերտներ է բացում, ու ի՞նչ է մտածում Սեյրանը»/տեսանյութ/
«Ես չեմ ճանաչում Ռուզաննա Խաչատրյանին , որպիսի կարողանամ ասել` նրա ունակությունները համապատասխանո՞ւմ են ընդդիմության առաջնորդ լինելու, թե՞ ոչ, բայց այն որ ինքը արդեն սկսում է չակերտներ բացելը դա արդեն գովելի է, դա արդեն ընդունելի է, ուղղակի ես կցանկանայի, որ էս ամենը Օհանյանենց ընտանիքից աներ Սեյրանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նկատում է .«Կարծես թե Սեյրանը պաշտոնաթող լինելուց հետո ընդդիմադիր կեցվածք էր ընդունել, բայց ոչ մի ընդդիմականի վայել քայլեր չէր անում, որ պարզ երևա որ էդ մարդը իսկապես փոխվել է : Սակայն սա Ռուզաննան է, ոչ թե Սեյրանը: Ողջունելի է գոնե ընտանիքում հայտնվեց մեկը որը տղամարդկայնորեն կարողացավ քայլ անել»:
Մանրամասները` տեսանյութում: