06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միակողմանի չենք զիջելու. Վահան Մարտիրոսյան

Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գտնում է, որ Հյուսիս-հարավ մայրուղին թեպետ կարևոր է, միևնույն է, եթե զուգահեռ այլ քայլեր չարվեն, ապա այն սպասելիք օգուտները չի բերելու: Արսեն Ղաղարյանի կարծիքով, եթե ցանկանում ենք, որ ՀՀ դառնա տրանզիտային երկիր, ապա պետք է տրանզիտի գինը մատչելի լինի: «Մեքենան, եթե Մեղրիով անցնի, դուրս գա Բագրատաշեն, այդ 620 կմ անցնելու համար պետք է վճարի 210 հազար դրամ տարբեր հարկեր, այսինքն՝ 437 դոլար ծախս կա մեր տրանսպորտից օգտվողի համար: Հետաքրքիր վիճակ է ստեղծվել, քանի որ Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններից ելնելով, միայն մեզ մոտով հաճույքով կանցնի Իրանը: Նշեմ, որ հարևան Վրաստանը մեզանից գանձում է 80 դոլար, որն իր մեջ ներառում է բնապահպանական հարկը և այլն»,- այսօր խորհրդարանում հանձնաժողովում քննարկմանն ասաց նա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ ի պատասխան նշեց, թե կար ժամանակ, որ հայկական կողմը պատրաստ էր այդ հարկերը վերացնել, բայց ուշադրություն հրավիրեց այս հարցում իրանական կողմի դիրքորոշմանը: «Ինչի՞ չեք ասում, թե Իրանն ինչքան է վճար վերցնում ՀՀ-ից, միայն համեմատում եք ՀՀ-ն ու Վրաստանը: Սակայն այս գործընթացը պետք է երկկողմանի լինի, եթե մենք Իրանին ֆինանսական արտոնություններ ենք տալիս, քչացնում ենք հարկերը, ապա իրանական կողմն էլ դա պետք է անի: Այսօր ո՞ր հայկական ընկերությունը կարող է գնալ ու տարանցիկ փոխանցում անել»,- պատասխանեց նախարարը: Միևնույն ժամանակ Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ անկախ ամեն ինչից այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են.«Միակողմանի չենք զիջելու, զիջումները կլինեն և ՛իրանական, և՛ հայկական կողմից: Քննարկումներ կա»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ