25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա բռնություն է. ԵՊՀ-ի դռները փակել են, ներսում գտնվողները «պատանդ» են

Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԵՊՀ-ում բավականին  լարված վիճակ է: Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են շենքի դռները և թույլ չեն տալիս ներսում գտնվող ուսանողներին դուրս գալ: Ուսանողները պահանջում են բացել համալսարանի դռները և թույլ տալ ուսանողներին միանալ իրենց ակցիային:

Անվտանգության աշխատակիցը սպառնում է ոստիկանություն կանչել:

«Դեկանը ինձ կանչեց իր մոտ ու ասաց՝ աղջիկս դու լավ ուսանող ես ինչի ես մասնակցում ակցիային: Նրա պահվածքը զուտ դեմագոգիա է: Ընկերներիս ստիպում են և թույլ չեն տալիս միանալ մեզ: Սա բռնություն է և մարդու իրավունքի ոտնահարում»,-նշեց ակցիային մասնակցող ուսանողուհին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ