18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջադիմություն, թե՞ ողբերգություն․ Հոկտեմբերյան հեղափոխությունից 100 տարի անց

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրանում է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը։ Եւ տարիների հետ մի հարց ավելի է սրվում՝ ի վերջո այդ հեղափոխությունը առաջադիմությո՞ւն էր, թե՞ ողբերգություն։ Ինչ էր այն իրականում եւ ինչ տվեց մարդկանց ու աշխարհին։ 

Ոմանք ասում են՝ այդ հեղափոխությունը պետք էր ու ճիշտ, ոմանք ասում են՝ այն հետընթաց ապահովեց ոչ միայն Ռուսաստանի ու ԽՍՀՄ նախկին երկրների, այլեւ մի շարք այլ պետությունների համար։

Հոկտեմբերյան հեղափոխությունը պետական հեղաշրջում էր, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ