06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անձնականին մի կպեք. Հրապարակ

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիս­ներին տնտեսական ակտիվու­թյան ցուցանիշն աճել է 105.1  միջին ամսական անվանական աշխատա­վարձը բարձրացել  է  102.4, արտա­քին առեւտրաշրջւսնառությունն էլ ավելացել է 121.7 տոկոսով: Այս ամենից զատ՝ առաջին ինն ամիս­ներին նախորդ տարվա համեմատ Հայաստան 16 տոկոսով ավելի շատ լվացքի մեքենա է ներկրվել, 26 տո­կոսով շատ՝ կահույք ու դրա մասեր, 113 տոկոսով ավելի շատ՝ անկողնու պարագաներ, 119 տոկոսով ավելի շատ՝ մարդատար ավտոմեքենաներ: Այս թվերը երեկ հնչեցրեց վարչա­պետ Կարեն Կարապետյանն իր ասուլիսում՝ հուսալով, որ սրանց հի­ման վրա հասարակությունը կգնա- հատի, թե որքան արդյունավետ է եղել իր աշխատանքը, եւ որքանով է լավացել ՀՀ քաղաքացու կյանքն իր կառավարման օրոք:

Թվային տվյալների այսպիսի աճ մենք տեսնում ենք գրեթե ամեն տարի, ու թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց չենք հասկանում’ ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ, եթե թվերով ամեն ինչ այդքան լավ է: Ընդհանուր առմամբ, Կարեն Կարապետյանի երեկվա ասուլիսը դժվար է արդյունավետ գնահատել: Նա տնտեսու­թյան վիճակի մասին հստակ գնահա­տական չտվեց, ինչպես արել էր նոր նշանակված ժամանակ, երբ դեռ հանրապետական չէր: Հստակ ոչինչ չասաց նաեւ իր ապագայի՝ 2018- ից հետո իր կարգավիճակի մասին, քաղաքական հարցերը տեղ-տեղ նրբորեն, տեղ-տեղ՝ «սուխոյ ւստկա- զով» շրջանցեց, վերջում էլ խնդրեց իրեն քննադատել առարկայական, անձնական որակումներ չտալ:

 Կարճ ասած՝ նախկին ինքնավստահ ու դրայվոտ վարչապետից հիմնակա­նում ՀՀԿ-ականն է մնացել, անգամ ժպիտն այն չէ: Նրա խոսելու ձեւը, պատասխանները, դեմքի միմիկա­ները եւ շատ այլ ատրիբուտներ հուշում էին, որ 2018-ից հետո կւմմ արդեն որոշված է, թե ով է լինելու երկրի ղեկին, ինչն իրեն «դուխ» չի տալիս ավելի ինքնավստահ լինել, կամ առնվազն պահպանվում է անորոշությունը:

Երբ նրանից, այդուհանդերձ, հե­տաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ ինքն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ 2018-ից հետո Սարգսյանը լի­նելու է վարչապետ, ինքը՝ փոխվարչապետ, Կարեն Կարապետյանը որոշեց մեկընդմիշտ վերջակետ դնել այս հարցին: Բայց էլի կետադրությունը լավ չստացվեց՝ վերջակետի փոխարեն նորից ստորակետ, իսկ ավելի ճիշտ՝ միջակետ հնչեց.

 «Այսօրվա մեր իրավի­ճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին առաջարկելու է վարչապետի իր թեկ­նածուին: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ իսկ պատճառով որեւիցե պայմանավորվածության մա­սին խոսելն ուղղակի ապարդյուն է»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին ու նրա անփոխարի­նելի լինելուն, Կարապետյանն ասաց, որ ինքը համաձայն է այն պնդում­ներին, թե Սերժ Սւսրգսյանն անվտան­գության երաշխավոր է եւ մեծ փորձ ունեցող ղեկավար: Միայն այսքանը: Վարչապետին ուղիղ հարց էլ հնչեց՝ ցանկանում է 2018թ. հետո մնալ վարչապետի պաշտոնին, թե՞ կարծում է, որ կան ավելի հաջող թեկ­նածուներ: «Ես հստակ հայտարարել  եմ, որ պատրաստ եմ:  Ճիշտ է: Հիշում եք: Իմ աշխատանքը շարունակում եմ՝  ներդնելով կարողություններս:  

Ինչ եմ ուզում անել, կարող է մի քիչ ամպա­գոռգոռ հնչել, ինչի համար նախապես ներողություն եմ խնդրում, կարծում եմ առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում, բայց ես ուզում եմ ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք լավ երկիր ու­նենալ՝ տրամաբանական, զարգացող: Ինչպիսի որոշում կկայացնի Հայաս­տանի Հանրապետական կուսակցու­թյունը, շատ պարզ ձեւակերպված է: Մենք նոր Սահմանադրություն ենք ըն­դունել, նոր կարգավիճակի ենք անց­նում, որտեղ հստակ ձեւակերպված է, թե ինչպես կլինի դա»,- ասաց վարչա­պետը՝ խորացնելով անորոշությունը: Մեկ այլ լրագրող էլ, հիշեցնելով վարչապետի հայտարարությունը նոր նշանակված ժամանակ, երբ ասել  էր, ծանր է, հարցրեց, թե ինքն ումից է ժառանգել այդ տնտեսությունը:

Վարչապետը մի պահ զարմացավ ա հարցից, ապա փորձեց շրջանցել կ հարցի բուն էությունը: Լրագրողը հստակեցրեց’ ինքը որ կուսակցու­թյունից է ժառանգել այդ տնտեսու­թյունը: «Ես հենց դա եմ բացատրում, դուք չգիտեք, թե որ կուսակցությունից եմ ժառանգել, հռետորիկ հարց ինչու եք տալիս»: Հաջորդեց տրամաբանա­կան շարունակությունը. Դուք ինչպես անդամակցեցիք մի կուսակցութ­յան, որը տնտեսությունը հասցրել էր ծայրահեղ ծանր վիճակի: «Շատ լավ, դա Ձեր անձնական կարծիքն է, շատ համարձակ եմ անդամակցել  ՀՀԿ-ին, շատ գիտակցաբար եւ ժամանակին բացատրել  եմ, թե ինչու եմ դա արել:

Ինչ վերաբերում է այդ ձեւակերպմանը, թե ՀՀԿ-ն հասցրել է երկիրն այս կետին, իսկ ւ^վ է գնահատել, որ եթե այլ կուսակցություն լիներ, այդ տն­տեսական անկման պարագայում ինչ կետի կհասցներ»: Վաչապետի կարծի­քով’ այն ժամանակահատվածը, որ ՀՀԿ-ն անցել է, անցել է քիչ կորուստ­ներով:

Քաղաքական եւ տնտեսական հարցերից դուրս’ հետաքրքրվե­ցինք նաեւ նրա աղմուկ հանած առանձնատնից, որը նկարել էր Ձա­րուհի Փոստանջյանը՝ Մոնումենտի այգում: Այստեղ, հիշեցնենք, բազմա­թիվ  շքեղ առանձնատներ կան, այդ թվում՝  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանինը, որոնք կառուցվել են կանաչ տարածքների հաշվին:

«Ես ասել եմ՜ եղբայրս է գնել, բայց չեմ ասել՝ դա իմս չի՝ հենց հատուկ նրա համար, որ չասեն՝ եղբոր վրա է գցում»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ