04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Նժդեհին ֆաշիստ ներկայացնողները հայ-ռուսական բարեկամության թշնամիներն են»

«Ֆաշիզմն էլ նացիզմն էլ դատապարտելի երևույթներ են, և ՀՀ-ում չկա մի նորմալ մարդ, ով պաշտպանի կամ հերոսացնի ֆաշիզմը: Պատահական չէ, որ հայ ժողովրդի 600 հազար զավակներից գնացին ռազմաճակատ, ու նրանցից ամեն երկրորդը չվերադարձավ: Հայ ժողովուրդն իր մեծ ներդրումն է ունեցել ֆաշիզմի ու նացիզմի դեմ հաղթանակի գործում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Գարեգին Նժդեհի դեմ վերջին օրերին հնչած քննադատության մասին:

«Նույնացնել Նժդեհին ու ֆաշիզմը նույն բանն է, ինչ նույնացնել հիտլերիզմն ու մարդասիրությունը: Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից մեկն է, և մեր իրավունքն է, մեր պարտքն է մեծարել մեր հերոսներին»,-հավելեց նա: 

Ըստ Շարմազանովի՝ նրա և նման հայորդիների արձաններ պետք է շարունակեն տեղադրվել: Միաժամանակ, նա նշեց, որ Նժդեհը հակառուս երբեք չի եղել, ինչպես փորձում են տարածել մի շարք տխրահռչակներ՝ ռուսական և հայաստանյան շրջանակներից: «Նժդեհը ունեցել է շատ բարձր կարծիք ռուս ժողովրդի մասին, երբեք չի եղել հակառուս»,-շեշտեց նա՝ մեջբերելով Նժդեհի մտքերից այն, որ հայ ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է: «Մարկովը, որը տխրահռչակ գործիչ է, փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ, որը նրան չի հաջողվել: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն աներկբա է, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են Նժդեհին ներկայացնել որպես ֆաշիստ, նրանք հաստատ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների թշնամիներն են և սնվում են Հայաստանից արևելք ընկած նավթադոլարներով: Նժդեհը մեր ազգային հերոսն է, ումով հպարտ ենք, ես էլ հպարտ եմ, որ խոսք եմ ունեցել ասելու Նժդեհի արձանի բացման ժամանակ: Դա իմ կյանքի ամենալուսավոր կետերից մեկն է եղել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ