18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք չենք եղել Եվրոպա ու չենք լինի»

«Սովորաբար դրական եմ գնահատում այն ինչը ենթակա է փոփոխության։ Սա խոսում է այն մասին, որ կա կարիք ինչ որ բան նորացնելու, վերանայելու և գնահատելու։ հետևաբար փոփոխություններ հարկավոր են, իսկ ինչ վերաբերում է օրենքի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին որոշակի վերապահումներով կասեի, որ ցանկալի և կարելի է իրականացնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Անի Ենգիբարյանը՝ խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքից։
Միաժամանակ, նա նկատեց, որ ինչ որ փոփոխություն իրականացնելուց առաջ պետք է միանշանակ հաշվի առնել տարբեր մասնագետների դիրքորոշումները և հիմնավոր վերլուծությունները, իրականացնել հանրային քննարկումներ, որպեսզի դուրս բերել այն, ինչը նպատակահարմար կլինի կիրառության մեջ դնել:
 
«Սակայն այս ամենի հետ զուգահեռ առավելապես կարևորում եմ տարածքային մշակույթ և զարգացվածություն գործոնների առկայությունը: Մեզանում օրենք հաստատելուց առաջ պետք է կարևորել այն մշակույթը և ազգային գիտակցությունը, որը բնորոշ է հայ ազգին: Ընտանիքի վերաբերյալ դեռ դարավոր ու կարևոր արժեհամակարգ ունի այս ազգը, և նմանօրինակ օրենք ձևավորելու և հաստատելուց առաջ շատ կարևոր է այն հարմարեցնել այս ազգի արժեհամակարգի հետ: Մենք չենք եղել Եվրոպա ու չենք լինի, ուստի չպետք է ապակողմնորոշումները քաղաքականացնել, այլ հստակ ու ճիշտ մոտեցումներ ձևակերպել»,-նշեց հոգեբանը:
 
Վերջինս շեշտեց՝ չպիտի մոռանալ, որ Հայաստանը միայն Երևանը չէ, այլ առաջին հերթին մարզերը, գյուղերը, և այստեղ հասարակությունը դեռևս չունի այն ընկալման մեխանիզմը, որով օրենքի կիրառությունը կդարձնի որպես իրավունքի պաշտպանություն և ոչ թե գործիք վնասկամ կամ պաշտպանման հարցում: «Կարծում եմ՝ պետք է օրենքի կետերն ավելի հստակ սահմանել, ինչն են հատկապես պաշտպանում, և որ դեպքերում է պատիժը գործելու»:
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ