29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախաճգնաժամային թվեր անշարժ գույքի շուկայում

«Անշարժ գույքի շուկան, ընդունված է դիտարկել որպես ինդիկատոր, որը բնակչության և՛ սպառողական վիճակի, և՛ գնողունակության, և՛ ընդհանրապես ավելի լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկն է: Հիմա, այս պարագայում ևս անշարժ գույքի շուկայում գնանկումը նախաճգնաժամային ցուցանիշ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Կա վաճառքի բավականին մեծ առաջարկ, որը  գնողունակ պահանջարկով ապահովված չէ, այսինքն` մարդիկ չեն կարողանում անշարժ գույք  ձեռք բերել, գնողունակությունն էլ սովորաբար լինում է ներքին գնողունակության հաշվին կամ դրսի հաշվին: Նշանակում է` դրսից եկող բացասական ազդակներ՝ տրանսֆերտների պակաս, ներդրումների ակտիվության անկում, այսինքն՝ եթե ժամանակին դրսում միգրանտներ էին աշխատում, բայց այստեղ բնակարան էին ձեռք բերում, այդ պրոցեսները վերջին 10 տարում դանդաղել են»,-բացատրեց նա:

Տնտեսագետը հավելեց՝ սա կարող է  լուրջ հարված հասցնել նաև բանկային հատվածին:  «Որովհետև մենք գիտենք, որ անշարժ գույքը հիմնականում գրավադրվում է վարկերի համար, որպեսզի  բանկերը կարողանան վարկ տալ,  իսկ դա նշանակում է, որ բանկային համակարգում ևս ինչ-որ առումով խնդիրներ են զարգանում: Ես սա կարող եմ  կապել ավանդներ և վարկեր հարաբերակցության հետ: Ես նկատելի էի, որ գրեթե 2 ամիս է` ավելի շատ են դրվում ավանդներ, քան վերցրվում վարկեր: Այսինքն` սա ևս կարելի է  դիտարկել որպես վտանգավոր ցուցանիշ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ