19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արևմուտքն էլ կարող է ստիպել Հայաստանին

«ՀՀ իշխանությունների ձևավորման վրա միշտ բավական ուժեղ է եղել ռուսական կողմի ազդեցությունը, բայց միշտ չէ, որ այդպես է լինելու: ԵՄ-ի հետ պայմանագրի կնքումից հետո էապես մեծանալու է արևմուտքի ազդեցությունը ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ ծանոթ է մտահոգություններին, թե ՀՀ-ին Ռուսաստանը կարող է ստիպել չստորագրել Եվրամիության հետ համաձայնագիրը, որ նախատեսված է նոյեմբերին, սակայն այդ դեպքում արդեն արևմուտքի պատասխանը շատ կոշտ կլինի:

«Հիշենք, որ այստեղ բոլոր գումարները, վարկերը հենց արևմուտքից են գալիս»:

Փորձագետը նշեց, որ եթե պայմանագիրը ստորագրվի, իշխանություններին արևմուտքը ստիպելու է կատարել պայմանագրով նախատեսված բոլոր կետերը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ