04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էլի աշխատող մարդկանց են կրճատում. Մարուքյանը՝ փոխնախարարին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2018 թվականի բյուջեի քննարկմանը հետաքրրքվեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե ինչպես է, որ բյուջեով աշխատավարձերը շուրջ 6%-ով աճում են, բայց հայտարարում են 5500 աշխատողի կրճատման մասին: 

Ջանջուղազյանը պատասխանեց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված, առաջինը՝ բնականոն աճն է՝ օրենսդրությամբ նախատեսված: Բացի այդ  աշխատավարձերը հաշվարկվում են փոխարժեքը հաշվի առնելով, ինչպես նաև դա պայմանավորված է պետեկամուտների կոմիտեում տեղի ունեցած բարեփոխումներով: «Խոսքը վերաբերում է նրան, որ թվաքանակը կրճատվել է, բայց աշխատավարձը աճել է: Թե ինչպես է ստացվում, նրանք ցածր դասային աստիճան են ունեցել, իսկ մյուսնների դասային աստիճաննեը բարձրացվել են, և թեպետ թվաքանակն ընդհանուր կրճատվել է, բայց աշխատավարձի պահանջներն ավելացել են: Նաև պարգևավճարներ են նախատեսվում»,-ասաց նա: Ջանջուղազյանը նշեց, թե 5500 թիվը ցուցանիշը, որ ներկայացվել է, վերաբերում է ոչ թե կառավարման ապարատից կրճատմանը, այլ ընդհանրապես պետական աշխատողներին, իսկ կառավարման ապարատում աշատում է մոտ 18000 հոգի: «5500-ի մեջ մտնում են պայմանական հաստիքներ, այսինքն դա հաշվարկային մեծությանն է վերաբերում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե ինչպես հասկացավ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության թևից կրճատումներ չկան, և միայն աշխատավարձի աճ կա: Ջանջուղազյանը նշեց, թե իր պատասխանից նման եզրահանգում չի կարելի ստանալ, քանի որ Կառավարման ապարատում 770 հաստիքների կրճատում ևս սպասվում է: Մարուքյանը հարցրեց, թե այդ հաստիքների մեջ փոխմարզպետներ կան, թե ոչ: Ջանջուղազյանը  տեղյակ չէր: Մարուքյանը տեղեկցեց, որ չկան: «Երևի, էլի աշխատող մարդկանց են կրճատում»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ