02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

««Քամեդի քլաբին» վայել պատասխան էր տվել՝ հույս, հավատ և սեր»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հարցրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին, թե որտեղ են խոստացված 850 մլն դոլարի ներդրումները։ «Ո՞ւր կորան 850 մլն դոլարի ներդրումները, որ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է ապահովեիք: Կառավարությունը 2017-ի համար կանխատեսել է 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն ցանկացած քաղաքագիտական տրամաբանություն հուշում է, որ փուչիկ է այն աճը, եթե այդ աճի տակ իրական զարգացում չկա։ Ունենք խայտառակ գնաճ: Առաջին անհրաժեշտության ապրանքները 50 տոկոսով թանկացել են», – ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս նաև նկատեց, որ 2017-ին պետական ապարատում 700 աշխատատեղ է կրճատվել՝ օպտիմալացում գեղեցիկ անվան տակ. «2018-ին նախատեսվում է 5560 աշխատատեղի կրճատում, հարցս շատ կոնկրետ է՝ ի՞նչ խորհուրդ կտաք այդ մարդկանց, ում օպտիմալացում անվան տակ կրճատել եք և կրճատելու եք», – հարցրեց նա։

Փոխնախարարը նշեց, որ 2017-ի առաջին 9 ամսվա ընթացքում գրանցվել են առարկայական արդյունքներ՝ 11 տոկոսը գերազանցող չափով արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի աճ և 19 տոկոսը գերազանցող ապրանքների արտահանման աճ. «Դրանք փուչիկ չեն, դրանք հասցե ունեցող թվեր են։ Ինչ է, Ամուլսարի ներդրումները ներդրու՞մ չեն»: Անդրադառնալով օպտիմալացմանը և աշխատատեղերի կրճատմանը՝ Խաչատրյանը նկատեց, որ 9 ամսվա ընթացքում նոր աշխատատեղերի քանակը գերազանցում է 3300-ը, մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 5500-ը. «Այդ միտումները շարունակվելու են 2018 թվականի ընթացքում: Այն աշխատակացիները, ովքեր պետական կառավարման ապարատում կառուցվածքային փոփոխություններից հետո կփորձեն գտնել իրենց տեղը մասնավոր հատվածում, կունենան համարժեք հնարավորություն»,- ասաց փոխնախարարը: Նաիրա Զոհրաբյանը էլ արձագանքեց. «Ձեր կառավարության ներկայացուցիչներից մեկը, հարցին՝ ի՞նչ ձեռքբերում է արձանագրել ձեր ոլորտը, «Քամեդի քլաբին» վայել պատասխան էր տվել հույս, հավատ և սեր: Ցավով պետք է ասեմ, որ նույնիսկ այդ հույսն ու հավատը մենք չենք արձանագրել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ