10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա ուղղակի մղձավանջ ու խեղկատակություն է Սուրբ Ծննդից առաջ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում մեծ թափով ու հատուկ շուքով նշվում է անհայտ ծագում ունեցող  «Հելոուին» կոչված տոնը: Չարքերի հանդերձանք, ուրվականներ, վամպիրներ, զոմբիներ, կախարդների կերպարանքով սարսափազդու դիմակներով երիտասարդներ, ովքեր շրջելով փողոցներով party-ներ են կազմակերպում, զվարճանում ու համարում անվնաս, հաճելի ժամանց: Ցավալին այն է, որ քրիստոնյաներս առանց գիտակցելու ակամայից ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքի մեջ: Մինչդեռ նմանատիպ տոները հակասում են Աստվածաշնչին, որտեղ նախազգուշացվում է.

« Ձեր մեջ չպետք է լինի… գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» :  Սա հայկական տոն չէ և որևէ առնչություն չունի մեր մշակույթի հետ: Մենք ուղղակի չենք ճանաչում մեր ունեցած տոները, չենք արժևորում դրանց կարևորությունն ու գեղեցկությունը: Պարզապես որևէ տոն նշելուց առաջ պետք է իմանալ դրա խորհուրդներն ու նշանակությունը, ոչ թե ընդօրինակել առանց հասկանալու:  Սա ուղղակի մղձավանջ ու խեղկատակություն է Սուրբ Ծննդից առաջ:

Անուշ Խաչատրյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ