19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տավուշի մարզում թեժ ընտրություններ են սպասվում. գրոհում է Ավետիք Ադամյանը

Համայնքների ռեսուրսները կենտրոնացնելու և արդյունավետ ծախսելու նպատակով ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը մշակեց եւ կյանքի կոչեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը:

Եւ այսպես, Համայնանքերի խոշորացման ծրագրով պայմանավորած 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 34 համայքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եւս 30 համայանքերում նախատեսված են հերթական ընտրություններ:

Ընդհանուր առմամբ, նոյմեբերի 5-ին 65 համյաննքերում կկատարվի ՏԻՄ ընտրություն:
Ըստ Սոցիոմետր ընկերության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, այս ընտրություններում հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում, Սյունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզում, ուր ընտրական մարաթոնը բավականին ուշագրավ զարգացումներ է խոստանում:

Սոցիոլոգը, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հատկապես կենաց-մահու կռիվ է գնալու Տավուշի մարզում, քանի որ այստեղ իրականում լուրջ ուժեր են կենտրոնացվել՝ ի դեմս ՀՀԿ-ական թեկնածու, Հայանտառ ՊՈԱԿ–ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանի, ում տարածաշրջանում անցկացված հարցումների համաձայն, տեսնում են որպես կարող եւ ուժեղ ձեռքի՝ով կարող է խնդիրներ լուծել, եւ տեղում չդոփել: Տեղացիների համոզմամբ, նրա կողմնակիցների թիվն անհամեմատ շատ է: Ավետիք Ադամյանը մշտապես աշխատել է իր ժողովրդի մեջ, իր հող ու ջրում, եւ ցույց է տվել իր իրական դեմքն ու մարդկային որակները Ժողովուրդը վաղուց է ճանաչում Ադամյանին և համարում է, որ նա է հենց հաղթող թեկնածուն:

«Առավել մանրամասն հետազոտություններ ենք արել Տավուշի մարզում՝կապված համայնքային խոշորացման պիլոտային ծրագրի հետ»,-տեղեկացրեց Ադիբեկյանը, ու նշեց, որ Բերդի պարագայում, որն ունի 16 համայնք, (Բերդի հետ միասին ստացվում է 17-ը), ապա եթե այն ժամանակ կար տեղական հայրենասիրություն, այն է , որ համայնքային ղեկավարը պարտադիր պետք է լիներ տեղացի, ապա հիմա կարեւոր չէ ՝տեղացի է նա, թե ոչ:
Կարեւորը՝ նրա գործնական լինելն է՝կապը՝մարզպետի, կապը՝ նախարարությունների հետ, ու միանշանակ կարեւոր են նրա կարողությունները: Ընտրողը նախընտրում է որ նա լինի ունեւոր.այսինքն չգա տանելու, այլ կարողանա իր միջոցները տրամադրել համայնքին : Այսինքն կարողանա աշխատատեղեր ստեղծել, եւ համայնքի զարգացումը ապահովել:
Այնպես որ այս տարածքի դեպքում գլխավոր թեկնածուն՝ Ավետիք Ադամյանն է, իսկ մրցակից թեկնածուն՝ Արթին Մանուչարյանն է: Հիմա եթե լիներ միայն Բերդ քաղաքի ընտրությունները, ապա Մանուչարյանը միգուցե խնդիրներ չունենար, բայց քանի որ Բերդ քաղաքին միանում են եւս 16 համայնքներ, ապա այս դեպքում միանաշանակ մեծանում են Ադամյանի շանսերը, որովհետեւ նա գործնական կենսագրություն ունի. հզոր է, լուրջ կապեր ունի բոլոր գերատեսչությունների ու մարզի ազդեցիկ ֆիգուրների հետ, ինչը նրան առաջ շարժվելու նոր հնարավորություններ է տալու՝համայնքը ղեկավարելու գործում: Այնտեղ կան եւս երկու թեկնածու, ովքեր գյուղերի գյուղապետեր են, եւ որոնց շանսերը բավականին ցածր են: Հարցի զգայունությունը կախված է նրանից՝ թե առաջին երկրորդ տեղի հավակնորդների մեջ տարածությունը որքան է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ