20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարիսայի հայկական արմատներն ու օտարների կողմից յուրացումը /ֆոտո, տեսանյութ/

Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում կազմակերպվել էր հարիսայի  փառատոն։

Այն կարծես երկխոսություն էր սերունդների միջև: Միաժամանակ բարեգործական ճաշ-հավաքույթ  Գյումրու տուն-ինտերնատում ու այլ խնամքի հաստատություններում բնակվող տարեց մարդկանց հետ շփվելու ու նրանց մեծարելու։

Փառատոնը՝ համերգային ծրագրով էր, ավագ դպրոցի սաները  տարբեր կատարումներով ուրախացրեցին տարեցներին, երգերի ընտրանին բազմազան էր՝ հայական ազգայինից միչև  ռոք:

Գյումրու պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով, որ Թուրքիայի կառավարությունը հարիսան  ՅՈՒՆԵՍԿՕ-յում որպես թուրքական ազգային կերակրատեսակ է ճանաչել, նշեց,  որ դրանից չենք վախենում, որովհետև ճաշատեսակը կարող է տարբեր ժողովուրդների մոտ կիրառություն ունենալ, բայց այն դեռևս Գրիգոր Լուսավորչից է  հայտնի, վկա մեր մատենագրությունը, մեր մատենադարանում պահվող նյութերը, փաստաթղթերը։  Հարիսայի արմատները շատ հին են, Գրիգոր Լուսավորիչը, երբ Խոր Վիրապից դուրս եկավ ու գնաց Վաղարշապատ, որոշեց կոչունք կազմակերպել, այսինքն հրավերք անել ու հարիսա ճաշատեսակը հյուրասիրել եկեղեցու շուրջ հավաքված ժամավորներին։ 

Հետագայում ճաշատեսակը զարգացում ունեցավ, համարվեց առօրյա ճաշատեսակ, այնուհետ բացառապես հարսանիքներին էին մատուցում, 1915 թվականի եղեռնից հետո դարձավ զոհաբերության ճաշ, այսպես ասած մատաղ։

«Հարիսայի բաղադրությունն անպայման կապված է ցորենի պաշտամունքի հետ, այսինքն վաղագույն արմատներ ունի, սերմի գաղափարը  նաև ազգի հարատևության գաղափարն է, որը հարստացնում է հայ ազգային խոհանոցը։ Եթե ճաշատեսակը հին ազգային  արմատներ չունենար, որևէ դարում կմոռացվեր։ Հարիսայի տարատեսակներից է քյաշկան, որը քաշել բառից է, քաշովի փլավի գաղափարն է, դարձյալ սերմի գաղափարն է ընկած քյաշկի հիմքում, որը պատրաստվում է Սուրբ Խաչի օրը»,-ասաց էթնոհոգեբան Կարինե Սահակյանը:

Նա նաև նշում է, որ հարիսան պատրաստելիս չի կարելի խառնել մինչև եփելը, խառնում են այն ժամանակ, երբ մեկ եփ եկել է: «Չեն խառնում, որպեսզի խառնակություն  չլինի և՛ ազգի մեջ, և՛ ընտանիքներում», -բացատրեց Կարինե Սահակյանը:

IMG_20171026_145051 IMG_20171026_152136

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ