04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դուք էլ բարկացեք, Սերժ Ազատովիչ. Հրապարակ

 Չեմ հասկանում, թե ինչ կարիք կա զարմանալու, երբ Իլհամ Ալիեւը բարկանում է։ Մարդ ես, երեւի կինը մի քիչ այնպես չի նստել կամ սուրճն Է դժկամությամբ մատուցել… Մեր նախագահն էլ դրել խորացել է, թե տեսնես ինչից կլինի։ Ալիեւը քիչ պատճառներ ունի բարկանալու։ Մեր պապերը մի փորձված մեթոդ ունեն դիմացինի բարկությունը անցկացնելու։ Ասում են՝ սառը ջուր խմիր՝ կանցնի։ Իսկ երբ դա էլ չէր օգնում, բարկացողի վրա այնպես էին բարկանում, որ սա տեղն էր ընկնում։

Երկրի նախագահի պարագայում էսթետիկական առումվ ձայնը բարձրացնելը մի քիչ սիրուն չէ։ Փոխարենը կան այլ միջոցներ դիմացինին հանգստացնելու համար։ Զորօրինակ՝ դիվանագիտությունը, որի լեզվով կարելի է ասել բաներ, որոնք հնարավոր չէ ասել զրուցակցի հետ ծառի տակ նստած, աշնանային երեկոն վայելելիս… իբր էն ծաղկեփունջն ինչու էին դրել սեղանին։
Չբացված հովանոցը դեռ հասկանալի է, հուշում է, որ անձրեւ չկա, թափված տերեւներն ասում են, որ աշուն է, իսկ ինչի համար է ծաղկեփունջը, որը, ով գիտի, բնական էլ չէ։ Միթե կողմերին այն ավելի է գեղեցկացնում, դարձնում բարի։

Հա, ինչից էի խոսում, Ալիեւի զայրույթից, չէ։ Ուրեմն, պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտում ունեցած ելույթում Աերժ
Սարգսյանն անդրադարձել է ժնեւի հանդիպմանն ու դրանից հետո ստեղծված վիճակին, որը, ըստ բանախոսի, տարօրինակ է։ հսկ երբեւէ պատահե՞լ Է, որ Աերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, նույնիսկ հանդիպումից առաջ եւ կամ համանախագահների այցից առաջ ու հետո իրավիճակը տարօրինակ չլինի։

Ալիեւը վարպետ է տարօրինակ իրավիճակներ ստեղծելու հարցում, ով չգիտի։ Հիմա Էլ, խնդրեմ, էլի կրակում է։ Այդ մարդու զայրույթը չի անցնում ոչ մի կերպ։

Սերժ Աարգսյանին էլ թվում է, թե, հավանաբար, ինքն ինչ-որ բան այն­պես չի արել, այստեղ-այնտեղ պատա­հաբար խոսք է թռցրել իրենց խոսակցությունից, ու Ալիեւը դրա համար է բարկացել. «Ինձ համար, անկեղծորեն, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել։ Անկեղծորեն տարօրինակ է, եւ ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել»։ Ասում է՝ ես անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը, որ իմ գործընկերոջը հարցնեմ… Աստված մեր նախագահին ծով համբերություն է տվել։

Իսկ ինչու անհամբեր սպասել, եթե կարելի է հեռախոսը վերցնել կամ ֆեյսբուքը բացել ու մի երկու թունդ բան ասել նրան։ Իսկ գուցե Ալիեւի հետ հանդիպումներն այնքան հաճելի պահեր են պարգեւում, որ անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը։ Այսպես հովվերգության էլ կհասնենք, իսկ կլկլացնելու հարցում, աշխարհը գիտի, ադրբեջանցիների հետ մրցելն անիմաստ է։

Ես լինեի Սերժ Աարգսյանի փոխարեն, մի պահ «զադնի» կդնեի, լռություն կպահեի, որ չընկնեի խաշնարածների ջրերն ու չասեի՝ անհամբեր սպասում եմ։ Բայց դե՝ Աերժ Սարգսյանն ինչպես կարող է «զադնի» դնել… Ահավասիկ՝ ավելի է խորացել. «Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել»։ Յաաաա, ինչու արդարանալ, ինչ է պատահել։ Էլ ո՞նց կլինի, ասացեք, խնդրեմ, Ադրբեջանից մեզ պայմանավորվածությունը խախտելու մեջ մեղադրում են մարդիկ ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն ծառի տակ կայացած խոսակցությանը. «… երկուսով ենք խոսել եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները կամ, չգի­տեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել»։ Միթե հասկանալի չէ, որ եթե Ալիեւի մարդիկ այդ ժամանակ ծառի վրա նստած չեն եղել, ապա հենց Ալիեւն է աննրբանկատ գտնվել եւ միտումնավոր հրապարակել խոսակցության մանրամասները։ Այդ հարցը պարզելու համար նոր հանդիպում է պետք։

Տեղի ունեցածն իսկապես սիրուն բան չէ, բայց, մյուս կողմից էլ, ինչ իմանաս, թե Սերժ Աարգսյանը ծառի տակ այդ ինչեր է ասել, որ Ալիեւը չի կարողացել մարսել ու հավարը գցել է նազիր-վեզիրներին։ Այս իրավիճակում, կարծում ենք, Սերժ Սարգսյանն էլ պետք է մեզ պատմի, թե ինչ է խոսել Ալիեւի հետ, այլապես հաջորդ հանդիպմանը նրա՝ այդպես անհամբեր սպասելն ամենատարբեր ենթադրություններ անելու տեղիք է տալիս… Ի մասնավորի՝ չլինի այնպիսի բաներ են պայմանավորվել, որ համանախագահները կամ մենք մինչ օրս չենք լսել ու չգիտենք։

Քանի որ ուզում եմ ավարտել, չեմ ընկնի այլեւայլ ենթադրությունների գիրկը, մանավանդ որ խնդիրն իսկապես Ալիեւի բարկությունն :

անցկացնելն է : Ինչ անել։ Հաս­կանալի է՝ դիվանագիտորեն, Ալիեւին ցույց տալով, որ իր մասին ես մտա­ծում։ Իմ համեստ կարծիքով՝ հաջորդ հանդիպմանը պետք է գնալ թուղթ ու մատիտով, թղթի վրա նկարել շփման գծով մի երկար պարիսպ ու Ալիեւին ցույց տալ. «Սա, Իլհամ ջան, պատ է, իսկ դա՝ քո ճակատը։ Խփում ենք իրար՝ ո՞րն է ափսոս»։

Ալիեւը կասի՝ պատը։ Կարիք չկա հարցնելու՝ «խի՞, ախպեր»։ Այդտեղ սկսում ես գործընկերոջդ բացատրել, որ չէ, ճակատն է ափսոս, որ կորցրած առողջությունը հնարավոր չէ վերականգնել եւ այլն։ Վերջում էլ հռետորական հարց ես տալիս՝ թու, թու, թու, չար աչքը՝ չար փշին, բա որ ալլահի կամքով մի վատ բան լինի, ո՞ւմ հետ եմ հաջորդ անգամ հանդիպելու։

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ