29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խելառ Սարգիսի ու Օրիորդ Վարսենիկի արձանները Գյումրիի փողոցներում. 12 արձաններ տեղադրելու հանրային քննարկումը /տեսանյութ/

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Աբովյան ճեմափողոցում 12 անվանի անձանց հուշարձանների տեղադրման մասին հանրային քննարկում, որի գաղափարը առաջ է քաշել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ գումարը խոստացել է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանը 

Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության ամբիոնի վարիչ Արաքս Մարգարյանն կարծիք հայտնեց, որ չպետք է խախտել չափի զգացումը, Աբովյան ճեմափողոցն առանց այն էլ գրավում է զբոսաշրջիկներին, պետք է մտածել կենտրոնից դուրս հանգստյան գոտի ստեղծելու ու այնտեղ արձաններ տեղադրելու մասին։

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ նշեց, որ այսօր Գյումրիում մտածողություն փոխելու, ժամանակակից շունչ հաղորդելու կարիք կա։ «Լինելով քանդակագործ՝ ես էլ պետք է շահագրգռված լինեի, որ քանդակներ շատ լինեին, բայց ես կողմ եմ լավ քանդակներ դնելուն, ոչ թե քանդակներ դնենք դնելու համար։ Եթե քանդակ ենք դնում, բերեք դնենք լավը, ես կողմ եմ, որ քաղաքում ամեն ինչ արվի ամենաբարձր մակարդակի, իսկ ո՞վ է ասել, որ ֆիգուրատիվ քանդակագործությունն է միայն մեր քաղաքում գերիշխողը»,-նշեց  քանդակագործը։ 

Քննարկմանն առանձին ելույթով ներկայացավ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը` նշելով, որ արձանների տեղադրման գաղափարը սիրուն միտք է, բայց եւ դեմ է տեղադրվող արձանների կույտին:

«Ես միանշանակ դեմ եմ փողոցն անվանել Քըրք Քըրքորյանի փողոց, այդ փողոցն ինձ համար մնում է Ալեքսանդրովսկի: Միանշանակ դեմ եմ նման արձանների էսպիսի կույտ ստեղծելուն նախ այն իմաստով, որ կան իրարամերժ արձաններ իրենց բնագավառներով եւ էությամբ, արժանիքներով էլ, երկրորդը` ես այդ ստանդարտը չեմ պատկերացնում` մեկը այս ձեւի, մյուսն այն ձեւի, մեկը` նստարանին նստած, մեկը` գլուխը կախ, մեկը`վիզը ծռած, մյուսը` չգիտեմ ինչ, թվում է` դա չի ունենան այն արժեքը»,-ասաց Հ.Կիրակոսյանը: Նա դեմ է նաեւ այն արձանների տեղադրմանը, որոնք արդեն իսկ Գյումրիում տարիներ առաջ տեղադրվել են` բանաստեղծներ Հովհ.Շիրազ, Ավետիք Իսահակյան, դերասան Մհեր Մկրտչյան, գուսաներգահան Շերամ, երգահան Արմեն Տիգրանյան:

«Ինձ թվում է` էդքան արձաններ շատացնելով` մենք ոչ քաղաքն ենք գեղեցկացնում, ոչ էլ հեղինակի, այդ արձանի տիրոջ հեղինակությունն ենք բարձրացնում, նրանք արդեն ունեն: Մենք այստեղ ունենք մարդիկ, որոնց արձանների անհրաժեշտությունը չկա, մեծ գիտնականներ են, ակադեմիկներ են` Մնջոյանը, Սերգեյ Համբարձումյանը, Արտաշես Շահինյանը, նրանք ապրել են մեր քաղաքում»,-ավելացրեց Հ.Կիրակոսյանը, միաժամանակ նշելով, որ նման մարդկանց նախկին բնակելի տների պատերին, դռներին պետք է ցուցատախտակ փակցվի`թե ով եւ երբ է ապրել այդ տանը:


«Մի բերեք Պոլոզ Մուկուչին դրեք Սերգեյ Համբարձումյանի կողքը Քըրքորյանի փողոցի վրա, ո՞վ է էդպես մտածել, ես զարմանում եմ, է՞դ ինչ մտածողություն է»,-ասաց Հ.Կիրակոսյանն ու խոսեց քաղաքի կոլորիտային կերպարների մասին` մասնավորապես Լենինականում հայտնի խելառ Սարգսի եւ օրիորդ Վարսենիկի:

«Մեր քաղաքում կային մշակութային խոլառներ, որոնք կանայք էին, արիստոկրատ ծագում էին ունեցել, բայց հետո, ինչպես ասում էին, էդ տարել էր, դրանցից ամենակոլորիտայինը օրիորդ Վարսենիկն էր, կրթված կին էր, բայց խելագարվել էր, հոգեկան խանգարում ուներ, ինքը պարտադիր պետք է լիներ սեւ ձեռնոցներով, ամառձմեռ հովանցով էր, նասկիներով, շատ լավ շպարված: Ինչքան սիրուն կլինի, որ մեր այգիներից մեկում մի սիրուն կոլորիտային օրիորդ Վարսենիկ լինի` հովանոցով կանգնած»,-նշեց Հ.Կիրակոսյանը:
Հ.Կիրակոսյանն իր ելույթում հիշեցրեց, որ քաղաքում կան մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք պահպանման կարիք ունեն, մինչդեռ այսօր քայքայվում ու քանդվում են:

«Մեր առաջին երաժշտական դպրոցի բակում, իմ աշխատած ժամանակահատվածում, մեր երջանկահիշատակ Զավեն Կոշտոյանը` հրաշալի քանդակագործ, դրեց «Ջութակահար»-ի քանդակը, որը հետագայում ծածկվեց, փակվեց, քանդվեց, ավերվեց, այ, սրան տեր եղեք, սրան կարելի է էդտեղից հանել ու տեղադրել մի ավելի երաժշտական, մշակութային որեւէ օջախի առաջ` որպես ջութակահար: Շինարարների տեխնիկումի պատին նույն Կոշտոյանի «Շինարար վարպետներ»-ն են, տեր եղեք դրան, Սեւյանի ակումբի մեջ պարփակված է Ֆերդինանդ Մանուկյանի «Քոչարին», տեր եղեք դրանց»,-ասաց  Հ.Կիրոսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ