29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ են հայ երիտասարդներից շատերը նախընտրում ուշ ամուսնանալ

ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում անդրադառնալով  «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝ նշեց՝ լիահույս է, որ  այս օրինագիծը կբացի շատ փակ դռներ, քանի որ որոշ ընտանիքներում ավանդույթի անվան տակ շատերը բռնության են ենթարկում իրենց ընտանիքի անդամին կամ անդամներին․ հարկ է  հիշել,  որ ֆինանսական բռնությունից զատ՝ կան բռնության այլ տեսակներ, որոնք ևս մեծապես պետք է կարևորել։

 «Այս օրենքը ընդունելուց հետո երկար ժամանակ պետք կգա, որ այն սկսվի կիրառել։ Հոգեբանության մեջ կան թեմաներ, որոնց մենք զգուշորեն ենք մոտենում՝ ֆինանսներ, սեռական կյանք, բռնություններ։ Ցավոք, որոշ ընտանիքներում ընտանեկան բռնությունը անտեսում են։ Մենք ապրում ենք  պահել մեր ավանդույթները․ ես, անշուշտ, դեմ չեմ մեր ավանդույթներին, բայց կան այնպիսիք, որոնք 21-րդ դարին ուղղակի չեն համապատասխանում։ Հայկական ընտանիքները արտաքուստ բաց են թվում, բայց իրականում դրանք փակ համակարգեր են։ Ասում են՝ յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի։ Այս օրինագծիը օետք է զգուշորեն մոտենա յուրաքանչյուր ընտանիքի»։

Բանախոսը շեշտեց՝ ինքն աշխատում է որպես դասախոս․ շփվում է երիտասարդների հետ։ Երիտասարդներից շատերն այսօր նախընտրում են ուշ  տարիքում ամուսնանալ․ շատերի համար նյութական արժեքները, բարեկեցությունը կարևոր է։ Որոշները նախընտրում են ամուսնանալ այն ժամանակ, երբ կունենան այդ ամենը․ այսօր   հայ երիտասարդներից շատերի  հայացքները չեն համապատասխանում  հայկական հին ավանդույթներին։

 «Մենք կառչում ենք անցյալի ավանդույթներից, բայց կյանքը, ժամանակները փոխվում են։ Ժամանակի դինամիկայի հետ համընթաց՝ կարելի է ստեղծել ամուր ընտանիք, որտեղ չեն լինի բռնություններ», – եզրափակեց բանախոսը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ